«Փյունիկը» դարձավ չեմպիոն

23/11/2008

Երեկ «Հանրապետական» մարզադաշտում կայացավ «Արարատ»-«Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը, որի արդյունքում «Փյունիկը»` հաղթելով 2:1 հաշվով, դարձավ Հայաստանի չեմպիոն: Հանդիպման ելքը որոշվեց ավելացված լրացուցիչ ժամանակում, քանի որ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Հիշեցնենք, որ այս թիմերի միջեւ պայքարը, մեղմ ասած, լարված էր եւ դուրս էր եկել «սպորտային լարվածության» սահմաններից: Երեկվա խաղը եւս անցավ այդպիսի մթնոլորտում: