Միանձնյա հաղթողը

22/12/2008

Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, վաստակելով 7,5 միավոր 9 հնարավորից, դարձել է Իտալիայի Միլան քաղաքում ավարտված Միլանի շախմատի բաց առաջնության միանձնյա հաղթողը: Կ.Մովսիսյանը բնակվում է Իսպանիայում, բայց միջազգային մրցասպարեզում միշտ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Իսկ հայաստանցի մեկ այլ գրոսմայստեր՝ Լեւոն Արոնյանը Չինաստանի Նանջին քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում սեւ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Այս փուլի մյուս երկու պարտիաներում նույնպես գրանցվել է ոչ-ոքի: Խաղաղ դաշինք են կնքել Սերգեյ Մովսիսյանը` Սլովակիայից, եւ բուլղարացի Վեսելին Տոպալովը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկն ու Բու Սյանժչին` Չինաստանից: Չորս փուլերից հետո մրցաշարի առաջատարներն են Բու Սյանչժին եւ Լեւոն Արոնյանը՝ 2,5-ական միավորով: