Մրցակիցը դեռ հայտնի չէ

06/12/2008

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով միջին քաշային, աշխարհի 8-ակի չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամն իր մարզումները կսկսի 10 օրից: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Ա. Աբրահամը, առայժմ հայտնի չէ, թե առաջիկայում ում հետ է մենամարտելու: Նրա մենեջերները գերմանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության վարկածով միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմին գումար էին առաջարկել Ա. Աբրահամի հետ մենամարտելու համար, որը մերժել է: Այժմ բանակցություններ են տարվում WBO ու WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի հետ մենամարտի համար: «Երբ պարզ լինի, թե ով է իմ մրցակիցը, կհստակեցնեն իմ մարզումների ծրագրում փոփոխություններ կատարելու հարցերը»,- ասաց Ա. Աբրահամը: