Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը մոտ ժամանակներս կմեկնի Ֆրանսիա. այս երկրի մի քանի ակումբներ, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում, հետաքրքրություն են ցուցաբերում նրա նկատմամբ: Ենթադրվում է, որ Հ.Մխիթարյանը Ֆրանսիա կմեկնի եւ դիտարկում կանցնի ՀՀ ֆուտբոլի ազգային առաջնության ավարտից հետո: ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Ուկրաինայի «Մետալուրգ» (Դոնեցկ), ակումբի ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը մեկնելու է Բելգիա, որտեղ նրանով հետաքրքրվում է «Դենդեր» ակումբը: