Առաջին հաղթանակը

14/12/2008

Երեկ հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանն իր առաջին հաղթանակն է տոնել Չինաստանի Նյանցզին քաղաքում ընթացող շախմատային սուպերմրցաշարում` 2-րդ տուրում սպիտակներով հաղթելով ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Երեկվա հաղթանակն ուշագրավ է նրանով, որ Արոնյանը վերջին տարիներին շատ անհաջող էր խաղում Իվանչուկի հետ պարտիաներում: Սակայն երեկ կայացած հանդիպմանը Լեւոնը արդեն 33-րդ քայլին ստիպել է Իվանչուկին հանձնվել: