Օլիմպիական նորություններ

14/08/2008

Օլիմպիական մեդալներ են արդեն նվաճել 35 երկրների մարզիկներ, 14 երկրների մարզիկներ դարձել են օլիմպիական չեմպիոն. այս առումով լավագույն արդյունքն ունեն առայժմ չինացիները՝ 7 ոսկե մեդալ, որոնք էլ ոչ պաշտոնական թիմային հաշվարկում 1-ին տեղում են: Երկրորդ տեղում ամերիկացիներն են, որոնք ունեն 4 ոսկե մեդալ: Օլիմպիադայում գրանցվել է դոպինգի օգտագործման առաջին դեպքը. իսպանացի հեծանվորդ Մորենոյի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել, եւ նա որակազրկվել է: