«Արմենպրեսի» փոխանցմամբ` IBF վարկածով առաջին թեթեւ քաշային կարգում ռուսաստանցի բռնցքամարտիկ Դմիտրի Կիրիլովը նախապատրաստվում է հայազգի բռնցքամարտիկ, IBՕ վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի դեմ օգոստոսի 2-ին կայանալիք մարտին: Ռուս բռնցքամարտիկն այժմ Սանկտ Պետերբուրգում է, բայց հաջորդ շաբաթ կմեկնի Լոս Անջելես, որտեղ կմարզվի հանրաճանաչ մասնագետ Ֆրեդի Ռոուչի մարզահամալիրում: Հայտնի է, որ բռնցքամարտիկների միջեւ մարտը տեղի կունենա ԱՄՆ-ում, բայց կոնկրետ մարզահամալիրը դեռեւս չի նշվում: Դ. Կիրիլովի խոսքերով, մարտի անցկացման համար երկու վայր է նախատեսված, որոնցից մեկը Լաս Վեգասն է: «Իմ մրցակցին ես բավականին լավ եմ ճանաչում, տեսել եմ նրա մարտերը, երբ որ նա աշխարհի չեմպիոն էր»,- ասել է բռնցքամարտիկը: Նրա խոսքերով, Վ. Դարչինյանի դեմ մարտը պետք է կառուցել տեխնիկապես: Նշենք, որ ներկայումս Վ. Դարչինյանն Ավստրալիայում է. մոտ ժամանակներս նա նույնպես կմեկնի ԱՄՆ` նախապատրաստական վերջին մարզումները մրցավայրում անցկացնելու համար: