Սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Չիկագո մեկնած մեկ հայաստանցի եւ երկու ուգանդացի բռնցքամարտիկ լքել են իրենց թիմերը եւ անհետացել: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ՝ առաջնության կազմկոմիտեի ներկայացուցիչ Դագ Արնոթն առավել հավանական է համարել, որ բռնցքամարտիկները հեռացել են ինքնակամ: Քանի որ հեռանալուց առաջ նրանք որեւէ բան չէին ասել իրենց մարզիչներին եւ թիմերի մյուս անդամներին, մարզիկներին ներկայումս որոնում է Չիկագոյի Ոստիկանությունը: Անհետացած բռնցքամարտիկների անունները դեռեւս չեն հրապարակվում: