2007թ. Հայաստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր Աշտարակի «Միկան» հաջորդ մրցաշարում պայքարելու է 2-րդ տեղի համար: Մեկնաբանելով «Միկայի» ելույթը ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում` թիմի գլխավոր մարզիչ, անվանի մասնագետ Արկադի Անդրեասյանն «Արմենպրեսին» ասել է, թե տրամաբանական չէր լինի սպասել, որ «Միկան» հաղթահարի միանգամից երկու նախնական փուլերը. այդպիսի խնդիր թիմի առջեւ դրված է նոր մրցաշրջանում: Ի դեպ, 2008թ. «Միկան» նախատեսում է խաղալ իր սեփական մարզադաշտում, կունենա իր մարզաբազան, որի կառուցումը Երեւանում շուտով լիովին կավարտվի: Արդեն իսկ հիմնական մասը՝ խաղադաշտը եւ տրիբունաները, գրեթե պատրաստ են: