Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի կողմից երեկ հրապարակված ազգային հավաքականների գործակիցների ցուցակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 367 միավորով զբաղեցնում է 90-րդ տեղը: Ցուցակը գլխավորում է Արգենտինայի հավաքականը՝ 1523 միավորով, 2-րդ տեղում Բրազիլիայի հավաքականն է՝ 1502 միավորով, 3-րդ տեղում՝ Իտալիայի թիմը՝ 1498 միավորով:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 11 տեղ նահանջել է նախորդ ցուցակի համեմատ, որտեղ զբաղեցնում էր 79-րդ տեղը: Վրաստանի հավաքականը 414 միավորով 77-րդ տեղում է, իսկ Ադրբեջանի հավաքականը 274 միավորով՝118-րդ տեղում է: