Նալբանդյանը հաղթեց

24/10/2007

«Մադրիդ մասթերս» մրցաշարն ավարտվել է արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի հաղթանակով: Նա եզրափակիչում 1:6, 6:3, 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի թիվ մեկ ռակետ շվեյցարացի Ռոժե Ֆեդերերին: Նալբանդյանը դարձավ երրորդ թենիսիստը, ում հաջողվել է մեկ մրցաշարում պարտության մատնել աշխարհի երեք ուժեղագույն թենիսիստներին. քառորդ եզրափակիչում Նալբանդյանը պարտության էր մատնել թիվ երկու ռակետ Ռաֆայել Նադալին, իսկ կիսաեզրափակիչում՝ թիվ երեք ռակետ Նովակ Ջոկովիչին: Մասնագետները նշում են, որ այս հաջողությունն ամենամեծն է Նալբանդյանի մարզական կարիերայում: Նախկինում նա հաղթել էր ATP-ի եւս հինգ մրցաշարերում, սակայն «Մադրիդ մասթերսը» դրանցից ամենահեղինակավորն է: Մադրիդյան մրցաշարում հաղթելու համար Նալբանդյանը վաստակել է 100 ռեյտինգային միավոր եւ դասակարգման աղյուսակում 33-րդ տեղից տեղափոխվեց 22-րդը: Աշխարհի ուժեղագույն թենիսիստների դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Ռոժե Ֆեդերերը: