Մատերացցին Զիդանին առաջարկում է հաշտվել

29/10/2006

Իտալիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Մատերացցին Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին առաջարկել է հաշտվել։ «Ես խնդիր չունեմ Զիդանի հետ նորից հանդիպել եւ զրուցել։ Ես համոզված եմ, որ մենք կհասկանանք իրար, քանի որ երկուսս էլ սխալ ենք եղել Գերմանիայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղում»,- գրում է ֆրանսիական Le Quotidien-ը ՝ վկայակոչելով Մատերացցիի հայտարարությունը։ «Պարզապես պետք է հաշվի առնել, որ արդյունքում ես եմ տուժել եւ ոչ թե Զիդանը։ Հենց նա է խենթ արարք արել։ Ես իմ կողմից ներողություն խնդրել եմ կատարվածի համար, հիմա սպասենք՝ կանի՞ նա արդյոք պատասխան քայլ»,- նշել է իտալացի ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ այս տարի Գերմանիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի եզրափակիչ խաղում Զինեդին Զիդանը գլխով հարվածել է Մատերացցիի կրծքավանդակին այն բանից հետո, երբ Մատերացցին վիրավորել է Զիդանին։