Գերմանիայում ապրող եւ այդ երկրի անունից հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ, IBF մրցակարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հունիսի 21-ին Հոլիվուդում կհանդիպի կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ, որին պարտության էր մատնել երկու տարի առաջ: Աբրահամը 2006 թվականի աշնանը հաղթել է Միրանդային, սակայն վնասել է ծնոտը: «Ֆրանսպրեսի» վկայությամբ՝ 28-ամյա Աբրահամը մինչեւ այժմ անցկացրած 26 մենամարտերում չի պարտվել՝ դրանցից 21-ն ավարտելով նոկաուտներով: 27-ամյա Միրանդան 32 մենամարտերից 30-ը հաղթանակով է ավարտել: