Լեւոն Արոնյանն առաջին տեղում է

27/01/2008

Վեյկ Ան Զեեում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի 11-րդ տուրում Արոնյանը պարտության է մատնել Լյուկ վան Վելիին եւ այժմ 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մագնուս Կառլսենը, ով մինչ այդ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, պարտություն է կրել Անանդից եւ այժմ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր, եւ Լեւոն Արոնյանը լավ հնարավորություն ունի եւս մեկ անգամ նվաճել հաղթողի կոչումը։ Այսօր նա սպիտակներով մրցելու է Վասիլի Իվանչուկի, իսկ վաղը՝ Հուդիթ Պոլգարի հետ։ Հուսով ենք, մեր գրոսմայստերը կշարունակի իր փայլուն ելույթները եւ հերթական անգամ կուրախացնի հայ շախմատասերներին։