Ոչ-ոքի

15/05/2008

Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ Սոֆիայում ընթացող Մասթերզ կարգի շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ փուլում եւ այժմ 1-ական միավորով նրա հետ կիսում է 4-5-րդ տեղը: Այս փուլի մյուս պարտիաներում ուկրաինացի Վասիլի Իվանչուկը սպիտակներով հաղթել է չինացի Բու Սյան Չժիին, իսկ բուլղարացի Իվան Չեպարինովը սպիտակներով զիջել է իր համերկրացի Վեսելին Տոպալովին: Երրորդ փուլից հետո միանձնյա առաջատարն է Վ.Իվանչուկը՝ 3 միավոր, 2-րդ տեղում է Վ.Տոպալովը՝ 2 միավոր, 3-րդ՝ Ի.Չեպարինովը՝ 1,5 միավոր, 6-րդ` Բ.Սյանչժին՝ 0,5 միավոր: