«Ես գիտեմ Ռ. Մարկեսի ուժեղ կողմերը»

12/09/2008

«Ռաուլ Մարկեսը շատ փորձառու եւ վտանգավոր մրցակից է: Ես նրա հետ մարտում տրամադրվել եմ ծանր եւ 12-ռաունդանոց մրցապայքարի, բայց եթե հնարավորություն ստեղծվի` կփորձեմ նրան հաղթել նոկաուտով»,- անդրադառնալով հոկտեմբերի 4-ին իր եւ մեքսիկացի Ռ. Մարկեսի միջեւ կայանալիք IBF վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու պահպանության մարտին` նշել է հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Նա ընդգծել է նաեւ, որ մինչ այժմ չի կարողացել ներկա գտնվել Ռ. Մարկեսի մարտերից որեւէ մեկին: «Սակայն ես եւ իմ մարզիչը դիտել ենք նրա մարտերի տեսագրություններից մի քանիսը: Ես գիտեմ նրա ուժեղ կողմերը եւ պատրաստ եմ մարտին»,- ասել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնը: Հիշեցնենք, որ Ա. Աբրահամը պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 27 մարտ եւ չի կրել որեւէ պարտություն` հաղթելով բոլոր մրցակիցներին: