Սեպտեմբերի 29-ին Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ արգենտինահայ աշխարհահռչակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանին ՀՀ կացության հատուկ կարգավիճակի անձնագրի շնորհվեց:
Ընդունելությանը ներկա էին Բուենոս Այրեսի սպորտի փոխնախարար Ֆրանսիսկո Իրարասավալը, Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանի տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահ Անդրեա Մախյանը, Բուենոս Այրես նահանգի Խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ Սերխիո Նահապետյանը, Բուենոս Այրես նահանգի անվտանգության նախկին նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը, ազգային բարերարներ Էդուարդո Սեֆերյանը, Արմեն Էքսերջյանը, Արմեն Մեծատուրյանը, Արգենտինայում մեծ համբավ վայելող նշանավոր բժիշկ-վարակաբան Դանիել Ստամբուլյանը, ճանաչված քաղաքական գործիչ եւ տնտեսագետ Կարլոս Մելքոնյանը, արգենտինահայ համայնքի այլ նշանավոր դեմքեր, համայնքային կառույցների ղեկավարներ: Ներկաների թվում էին նաեւ արգենտինյան խոշորագույն «Կլարին», «Նասիոն» եւ «Օլե» օրաթերթերի լրագրողները: Նշենք, որ Դ. Նալբանդյանն արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էրնեկյանի հրավերով արդեն Երեւանում է եւ թենիսի մաստեր-քլաս կանցկացնի տեղացի թենիսիստների համար: