Ֆրանսիայի Նիս քաղաքում երեկ վերսկսվել է Ամբեր մրցաշարը, որտեղ չեմպիոնի կոչման համար պայքարում է նաեւ Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը: 9-րդ տուրում Արոնյանը հերթական անգամ հաջող ելույթ է ունեցել` 1,5:0,5 հաշվով պարտության մատնելով Ալեքսանդր Մորոզեւիչին: Հայ շախմատիստը սեւերով ոչ-ոքի է խաղացել կույր շախմատային պարտիայում, իսկ արագ խաղում գեղեցիկ հաղթանակ է տարել ռուսաստանցի գրոսմայստերի նկատմամբ: Արդյունքում Արոնյանը հավասարվել է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին, որն իր երկու պարտիաներն ավարտել է ոչ-ոքի: Բացի Արոնյանից ու Անանդից, 11,5 միավոր է վաստակել նաեւ Մագնուս Կառլսենը, ով հաղթել է Կարյակինին 1,5:0,5 հաշվով: Կրամնիկը հետ է մնում առաջատար եռյակից 1 միավորով: Այսօր Լեւոն Արոնյանը հանդիպելու է չինացի շախմատիստ Վան Յուեի հետ: