Երեկ Երեւան է ժամանել Ռուսաստանից հրավիրված հայ պատանի բասկետբոլիստների խումբը, որն այստեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու: Ներկայումս Ռուսաստանում ելույթ են ունենում տասնյակ հայ պատանի մարզիկներ, որոնք կարող են համալրել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների պատանեկան հավաքականը: Այդ նպատակով էլ Ռուսաստանից հրավիրվել են առավել աչքի ընկնող 6 բասկետբոլիստներ: Այսօր Երեւան կժամանի նաեւ Ռուսաստանում աշխատող հայտնի սերբ մարզիչ Ալեքսանդր Դրուիչը:
Վերջինիս գլխավորած թիմերը Ռուսաստանի պատանեկան առաջնություններում բազմաթիվ հաղթանակներ են տոնել: Դրուիչը Հայաստանում կհանդիպի ՀԲՖ-ի ղեկավարության, հայ մարզիչների հետ: Հայ պատանիները մի քանի օր կմարզվեն նրա գլխավորությամբ: