Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2754 վարկանիշային միավորով համարվում է այսօր Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության մայրաքաղաք Նալչիկում մեկնարկող շախմատի Գրան-պրի մրցաշարի ֆավորիտը: Մրցաշարն ունի ՖԻԴԵ-ի 20-րդ կարգ, դրան մասնակցում են աշխարհի 14 ճանաչված շախմատիստներ: Այն կավարտվի ապրիլի 30-ին: Լեւոն Արոնյանն առաջին փուլում սեւ ֆիգուրներով խաղալու է Շահրիար Մամեդյարովի հետ` Ադրբեջանից, Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, առաջին փուլում սպիտակներով կխաղա ուզբեկ գրոսմայստեր Ռուստամ Կասիմջանովի հետ: