Առանց ֆուտբոլի՞

26/03/2009

FIFA-ն եւ UEFA-ն հրաժարվել են կատարել WADA-ի` Համաշխարհային հակադոպինգային կոմիտեի նոր կանոնները, որոնց համաձայն՝ մրցումների միջեւ ընկած ժամանակահատվածում մարզիկները պետք է զեկուցեն իրենց գտնվելու վայրի մասին ճշգրիտ ժամերով: Նշված կանոնը WADA-ն ներառել է նոր Հակադոպինգային օրենսգրքում, որն ուժի մեջ կմտնի 2010 թվականի հունվարի 1-ին: FIFA-ի եւ UEFA-ի կարծիքով, անհատական եւ թիմային մարզաձեւերի միջեւ մեծ տարբերություն կա, եւ այս կանոնները պետք է կիրառվեն ոչ թե կոնկրետ ֆուտբոլիստների, այլ թիմերի հանդեպ: Բացի այդ, FIFA-ում եւ UEFA-ում գտնում են, որ նման ստուգումներ պետք է կատարվեն թիմերի մարզաբազաներում, այլ ոչ թե արձակուրդի ժամանակ: Որպես պատասխան՝ WADA-ի գլխավոր քարտուղար Դեւիդ Հաումենը զգուշացրել է FIFA-ին, որ նոր հակադոպինգային կանոններին չենթարկվելը կարող է հանգեցնել նրան, որ ֆուտբոլը կբացառվի օլիմպիական մարզաձեւերից: