Սպորտ

Բուժիչ նամակներ

23.01.2010

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: Մամխենին ժողովրդական բժշկության մեջ Մամխենին վարդազգիներին պատկանող փշոտ թուփ է: Լատիներեն անվանումն է` Prunus Spinosa: Բուժման համար հիմնականում օգտագործում են բույսի …

կարդալ ավելին

Չի կայանա

19.01.2010

WBC եւ WBA-ի վարկածներով թեթեւագույն 2-րդ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ամերիկացի Ռաուլ Մարտինեսի միջեւ մարտի 6-ին նախատեսված մրցամարտը չի կայանա: Կողմերի միջեւ ֆինանսական տարաձայնությունները չեն հարթվել: Այս մրցամարտում Դարչինյանը պետք է պահպաներ չեմպիոնական գոտին: Հանդիպումը պետք է կայանար Կալիֆոռնիայի Agua Caliente խաղատանը: Նշենք, որ դժգոհություններն արտահայտվել են Մարտինեսի կողմից: Վերջինս պահանջել է …

կարդալ ավելին

Տարվա լավագույնը

22.12.2009

Հայ մարզուհի Սյուզի Կենտիկյանը, ով WBA-ի, WIBF-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն է, ճանաչվել է տարվա լավագույն կին բռնցքամարտիկ: Այդ պատվին Սյուզին արժանացել է բռնցքամարտ լուսաբանող հանդեսների կողմից անցկացված հարցման արդյունքում: Կենտիկյանը վերջին 2,5 տարվա ընթացքում 12 անգամ հաջողությամբ պահպանել է տիտղոսները, իսկ 2009թ. ընթացքում տոնել է 3 հաղթանակ: «Ես ուրախ եմ, որ կրկին լավագույնն …

կարդալ ավելին

Պարգեւատրել են

19.12.2009

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կայացել է 2009թ. Հայաստանի լավագույն մարզիկների մեծարման երեկոն, որի ժամանակ Հայաստանի 2009թ. լավագույն մարզիկ Նազիկ Ավդալյանին ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակարան է նվիրել: Ավդալյանը այդ պարգեւին է արժանացել նոյեմբերին Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալու համար: Բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանին, ըմբիշ Ռոման Ամոյանին, ծանրորդներ Առաքել Միրզոյանին, Տիգրան Մարտիրոսյանին ու Հռիփսիմե …

կարդալ ավելին

Թուրքիայի հետ

17.12.2009

Դեկտեմբերի 15-ին կայացել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2010-2011թթ. կանանց 17-19 տարեկանների առաջնության վիճակահանությունը: Հայաստանի ֆուտբոլի կանանց մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ նույն խմբում ընդգրկվել են Անգլիան, Ֆինլանդիան եւ Մոլդովան: Մրցաշարը կանցկացվի Մոլդովայում, 2010թ. սեպտեմբերի 11-16-ը: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ նույն խմբում ընդգրկվել են Բելգիան, Անգլիան եւ Թուրքիան: Մրցաշարը կանցկացվի Բելգիայում, 2010թ. հոկտեմբերի 3-8-ը։

կարդալ ավելին

Տարվա բռնցքամարտիկ

17.12.2009

IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 4-րդ անգամ դարձել է Գերմանիայի տարվա բռնցքամարտիկ: Սա ռեկորդային ցուցանիշ է: 29-ամյա հայ մարզիկը, ով գլխավորում է Super Six World Boxing Classic մրցաշարի աղյուսակը, գերմանական «BoxSport Magazine» ամսագրի կողմից անցկացված հարցման արդյունքում գրավել է առաջին հորիզոնականը` առաջ անցնելով հանրահայտ Կլիչկո եղբայրներից: «Ես երախտապարտ եմ: Սա մեծ պատիվ է …

կարդալ ավելին

33-րդ հաղթանակը

15.12.2009

Շաբաթ օրը հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հերթական անգամ պաշտպանել է իր` աշխարհի չեմպիոնի կոչումը (WBO վարկած, թեթեւագույն քաշ)՝ հաղթելով մեքսիկացի Տոմաս Ռոխասին: Մենամարտը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում գտնվող Agua Caliente խաղատանը: Երկրորդ ռաունդի ավարտից 6 վայրկյան առաջ Վիկ Դարչինյանը նոկաուտի է ենթարկել Ռոխասին: Սա Դարչինյանի կարիերայի 33-րդ հաղթանակն է: Այժմ նա մտադիր է կրկին մենամարտել …

կարդալ ավելին

Աշխարհի չեմպիոն

29.11.2009

Կորեայի Գոյան քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը երկարատեւ ընդմիջումից հետո նվաճել է ոսկե մեդալ` արժանանալով Աշխարհի չեմպիոնի կոչմանը: Վերջին անգամ օլիմպիական մարզաձեւերում Աշխարհի չեմպիոն Հայաստանն ունեցել էր 7 տարի առաջ, իսկ ծանրամարտում` 18 տարի առաջ: Պոկում վարժությունում Նազիկը 119 կգ պահել է գլխավերեւում, հրում վարժությունում ելույթները սկսել է 141 …

կարդալ ավելին

Առաջին մեդալը

25.11.2009

Կորեայում ընթացող ծանրամարտի աշխարհի 2009 թվականի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալը. Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը արժանացել է արծաթե մեդալի` 69 կգ քաշայինների պայքարում: Հրում վարժությունում Միրզոյանը կարողացել է բարձրացնել 180 կգ եւ զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ երկամարտում Միրզոյանը 334 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ տեղը: Առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է Հու Լյաոն:

կարդալ ավելին

Երկրորդ տեղի համար

19.11.2009

Մոսկվայում անցկացվող Միխայիլ Տալի հիշատակին նվիրված բլիցի աշխարհի առաջնության 2-րդ փուլում կայացել են եւս 14-ական պարտիաներ: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը տոնել է 4 հաղթանակ, կրել է նույնքան պարտություն, իսկ մնացած 6 պարտիաներն ավարտել է ոչ-ոքի: Արոնյանն այս անգամ եւս սեւերով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Առաջին տուրում նա հաղթել էր Մամեդյարովին, իսկ այս անգամ …

կարդալ ավելին

Ստիպել է հանձնվել

17.11.2009

Մոսկվայում կայացած շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդիպել է աշխարհի ամենաուժեղ շախմատիստներից մեկի` Վիշվանաթան Անանդի հետ: Արոնյանը մեծ առավելությամբ 25-րդ քայլին սեւերով խաղալով ստիպել է հանձնվել աշխարհի չեմպիոնին։ Արդյունքում Արոնյանը Անանդի հետ զբաղեցրել է 4-5-րդ հորիզոնականները. նրանք երկուսն էլ ստացել են 5-ական միավոր:

կարդալ ավելին

Արոնյանն ու Անանդը

09.11.2009

Մոսկվայում ընթացող աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալին նվիրված մրցաշարում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 4-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Մյուս պարտիաներում Վլադիմիր Կրամնիկը հաղթանակ է տարել Պյոտր Սվիդլերի նկատմամբ, իսկ Ռուսլան Պոնոմարյովը ոչ-ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի, Պետեր Լեկոն` Վասիլի Իվանչուկի, Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վլադիմիր …

կարդալ ավելին

Տալի հիշատակին

05.11.2009

Հայաստանի շախմատի օլիմպիական հավաքականի անդամ Լեւոն Արոնյանը մասնակցելու է աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հիշատակին նվիրված մրցաշարին, որը կայանալու է Մոսկվայում նոյեմբերի 5-18-ը (ներառյալ բլից-շախմատի աշխարհի առաջնությունը): Արոնյանի մրցակիցներն են լինելու Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա): …

կարդալ ավելին

«Միլանը» իսկապես վաճառվում է

05.11.2009

Իտալիայի վարչապետ եւ «Միլան» ֆուտբոլային ակումբի տնօրեն Սիլվիո Բեռլուսկոնին մի քանի օր առաջ հայտարարել էր, որ պատրաստ է վաճառել իր ակումբը, եթե հայտնվի համապատասխան գնորդ: Հիշեցնենք, որ լուրերը, թե Իտալիայի վարչապետը կարող է վաճառել իր ակումբը, վաղուց էին շրջանառվում, սակայն Բեռլուսկոնին միշտ հերքում էր: Այժմ ամեն ինչ փոխվել է, եւ ակումբի սեփականատերը, հնարավոր է, որ …

կարդալ ավելին

Վերջից սկզբներում

02.11.2009

Երեկ Ֆուտբոլի վիճակագրության ու պատմության միջազգային ֆեդերացիան հրապարակել է Աշխարհի ակումբների դասակարգումը` հիմնվելով նախորդ տարվա նոյեմբերի 1-ից մինչեւ այս տարվա հոկտեմբերի 30-ը նրանց ցուցադրած արդյունքների վրա: Ի հեճուկս ակնկալիքների, ցուցակը գլխավորում է ոչ թե «Բարսելոնան», որը նախորդ մրցաշրջանում դարձավ Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, Չեմպիոնների Լիգայի հաղթող եւ Եվրոպայի Սուպերգավաթակիր, այլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: «Բարսելոնան» երկրորդն …

կարդալ ավելին

Ցավալի պարտություն

30.10.2009

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանի ընտրանուց: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել՝ Պյոտր Սվիդլերի, Գաբրիել Սարգսյանը՝ Դմիտրի Յակովենկոյի, Տիգրան Պետրոսյանը՝ Եվգենի Տոմաշեւսկիի հետ, եւ միայն Վլադիմիր Հակոբյանը պարտվել է Ալեքսանդր Մորոզեւիչին: Այս պարտությունից հետո Հայաստանը գործնականում կորցրել է մրցաշարի հաղթող դառնալու հավանականությունը: …

կարդալ ավելին

Հայ-ադրբեջանական

28.10.2009

Հայաստանի հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում հանդիպելու է Ադրբեջանի հետ, որը 11 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Հունգարիայի հավաքականները ունեն 9-ական միավոր ու ընթանում են 2-5-րդ տեղերում: Հանդիպման զույգերը հետեւյալն են. Արոնյան-Ռաջաբով, Հակոբյան-Գաշիմով, Սարգսյան-Հուսեյնով, Պետրոսյան-Մամեդյարով:

կարդալ ավելին

Հաղթանակ

26.10.2009

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ընտրանին 4-րդ տուրում հաղթանակ է տարել Սերբիայի 2-րդ ընտրանու նկատմամբ: 4-րդ տուրից հետո մեր հավաքականն ունի 6 միավոր եւ Ֆրանսիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Սերբիայի 1-ին եւ Իսրայելի հավաքականների հետ կիսում է 3-9-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 8-ական միավորով գլխավորում են Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: 5-րդ …

կարդալ ավելին

25-րդ նոկաուտը

19.10.2009

Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «Սուպեր վեց» մրցաշարի շրջանակներում շաբաթ օրը Բեռլինում կայացած մենամարտի 12-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Ջերմեյն Թեյլորին` իր հաղթանակների թիվը հասցնելով 31-ի: Դրանցից 25-ը ավարտվել են նոկաուտով: «Սուպեր վեց» մրցաշարում Աբրահամի հաջորդ մրցակիցը ամերիկացի Անդրե Դիրելն է, որի հետ մենամարտը նախատեսված է հունվարի 23-ին ԱՄՆ-ում: Մրցաշարի մյուս երեք մասնակիցներն …

կարդալ ավելին

«Գոլդ» տեղում

16.10.2009

Երեկ հրապարակվել է ֆուտբոլի ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 25 տեղով եւ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 100-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություն տեղի չի ունեցել: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, որին հաջորդում է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի թիմը: Առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան:

կարդալ ավելին