Սպորտ

Ռունիին գնում են

18.07.2010

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվող Ուեյն Ռունիի հետ առաջիկայում կկնքի նոր բազմամիլիոնանոց պայմանագիր: «The Daily Mirror» թերթի տեղեկություններով, ֆուտբոլիստի գործակալի եւ ակումբի բանակցություններից հետո հինգ տարվա պայմանագիր կնքելու որոշում է ընդունվել: Գործարքի ընդհանուր գումարը կկազմի 33,8 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ռունին տարեկան կստանա 6,75 միլիոն կամ շաբաթական` 130 հազար ֆունտ ստեռլինգ: Եթե պայմանագիրը կնքվի, ապա Ռունին աշխատավարձի …

կարդալ ավելին

Ֆուտբոլային փողեր

18.07.2010

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ նախատեսում է 50 մլն եվրո ծախսել թիմի կազմն ուժեղացնելու համար: Հիշեցնենք, որ նախօրեին ակումբի ղեկավարությունը 155 մլն եվրո վարկ է վերցրել իր ֆինանսական խնդիրները լուծելու, այդ թվում` աշխատակազմի եւ ֆուտբոլիստների աշխատավարձերը վճարելու համար: «Մենք մոտ 50 մլն տարեկան տրամադրելու ենք ֆուտբոլիստների գնմանը: Այս տարի մենք ձեռք բերեցինք …

կարդալ ավելին

Ամենաթույլը` Սիլվայի համար

18.07.2010

Բրազիլիայի նախագահ Լուիս Իգնասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ աշխարհի ավելի թույլ առաջնություն, քան հուլիսի 11-ին Հարավային Աֆրիկայում ավարտված մրցաշարը, դեռ չէր եղել: Նրա կարծիքով` Բրազիլիան ուներ իրական հնարավորություն 6-րդ անգամ հռչակվել աշխարհի չեմպիոն, քանի որ ավարտված մրցաշարում բազմաթիվ թույլ թիմեր էին խաղում: Սակայն Հոլանդիան փակեց բրազիլացիների ճանապարհը: Նախագահը հորդորել է մոռանալ այդ մասին …

կարդալ ավելին

Չորս հորիզոնականով

15.07.2010

Երեկ հրապարակվել է ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Մայիսի 26-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի հավաքականը բարձրացել է 4 տեղով եւ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 96-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է, բնականաբար, աշխարհի նոր չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, առաջատարների եռյակը եզրափակում է Բրազիլիան: Ստորեւ ներկայացված է ՖԻՖԱ-ի դասակարգումը` համապատասխան միավորներով. 1. Իսպանիա – …

կարդալ ավելին

Ութոտնուկի կանխատեսումը

10.07.2010

Ճշգրիտ գուշակություններով հայտնի Պաուլ ութոտնուկը կանխագուշակել է, որ ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնության հաղթող կդառնա Իսպանիայի ընտրանին: Ութոտնուկը գուշակել է նաեւ 3-րդ տեղի համար կայանալիք Գերմանիա-Ուրուգվայ խաղի արդյունքը: Ըստ ութոտնուկի, 3-րդ տեղը կգրավի Գերմանիայի հավաքականը: Նոստրադամուս ութոտնուկի կանխագուշակումը ուղիղ եթերով հեռարձակվել է եվրոպական հեռուստաալիքներով: Հիշեցնենք, որ Պաուլը մինչ այդ ճիշտ է գուշակել Գերմանիայի հաղթանակը Արգենտինայի, Անգլիայի …

կարդալ ավելին

Եզրափակիչին սպասելիս

10.07.2010

Ընդամենը մեկ օրից աշխարհը նոր չեմպիոն կունենա. Իսպանիա կամ Հոլանդիա: Ո՞վ կկարողանա նվաճել տիտղոսը, որի կողքով երկու անգամ անցել են հոլանդացիները, եւ, ոչ մի անգամ` իսպանացիները: Բոլոր հարցերի պատասխանները կտա առաջիկա կիրակին, իսկ մինչ այդ վատ չէր լինի անդրադառնալ այս թիմերի պատմությանն ու հաղթաթղթերին: Իսպանիա Այս ֆուտբոլային գերտերության համար, որքան էլ տարօրինակ հնչի, սա ընդամենը …

կարդալ ավելին

Մտորումներ ֆուտբոլի կեսին

08.07.2010

Արդեն մի ամիս է՝ աշխարհը ֆուտբոլ է դիտում: Ամեն ինչ մղվել է երկրորդ պլան: Ուստի լրագրողի համար դժվար է հաղթահարել ֆուտբոլի մասին գրելու գայթակղությունը: Հատկապես, որ այս առաջնությունն իսկապես առանձնահատուկ է: Առանձնահատուկ է բազում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ու դրսեւորումներով: Սա առաջին առաջնությունն է Աֆրիկայում: Առաջնություն, որ բավական տարօրինակ մեկնարկեց: Նախ վուվուզելն էր ձանձրացնում: Հետո …

կարդալ ավելին

Երկու հայ հեծանվորդ մեկնելու է Անկարա

08.07.2010

Հուլիսի 12-17-ը Անկարայում կայանալու է հեծանվավազքի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն 2 մարզիկներ` Դավիթ Մկրտչյանն ու Միհրան Ավետիսյանը: Ինչպես հայտնում է ArmSport.am-ը, հայ մարզիկները պայքարելու են 25 կմ անհատական եւ 186 կմ խմբային մրցումներում:

կարդալ ավելին

Մունդիալ 2010

05.07.2010

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին, եւ շուտով պարզ կդառնա՝ որ երկրի հավաքականն է ճանաչվելու ամենաուժեղը։ Բուքմեյքերները ամենից բարձր են գնահատում Բրազիլիայի շանսերը։ Բրազիլացիների՝ 6-րդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալու շանսերը գնահատվում են 3.2 գործակցով։ Բրազիլացիներին հաջորդում են իսպանացիները՝ 3.8 գործակցով։ Իսկ հավակնորդների եռյակը եզրափակում են արգենտինացիները։ Ամենաանհավանականը, ըստ մասնագետների, Պարագվայի հավաքականի հաղթանակն է` 41 գործակից։ …

կարդալ ավելին

Լիպպին ամբողջ մեղքն իր վրա է վերցնում

26.06.2010

Իտալիա-Սլովակիա հանդիպումից հետո աշխարհի գործող չեմպիոնները չկարողացան պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ինչից հետո մարզիչ Մարչելո Լիպպին խոսք չէր գտնում` արդարացնելու խմբային փուլի անհաջող ելույթները: «Նման իրավիճակում ոչ մի արդարացում լինել չի կարող: Կատարվածի համար ամբողջ մեղքը ես վերցնում եմ ինձ վրա: Եթե նման մրցաշարում, ինչպիսին է աշխարհի առաջնությունը, թիմը հանդես է գալիս այս կերպ, ուրեմն …

կարդալ ավելին

Թագուհին այցելել է Ուիմբլդոն

26.06.2010

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդն այցելել է Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի մրցաշար: 1977-ից ի վեր նա չէր եղել լոնդոնյան կորտերում եւ մեծ ցանկություն էր հայտնել հանդիպել թենիսի համաշխարհային աստղերի հետ, ինչպես նաեւ օգտվել ավանդական սերուցքով ելակից: Թագուհին շրջել է մի քանի խաղահրապարակներում, ներկա է գտնվել ռեկորդային մրցավեճին, իսկ քիչ ավելի ուշ նրան են ներկայացրել թենիսի համաշխարհային …

կարդալ ավելին

Կանայք Ջերմուկում

24.06.2010

Երեկ Ջերմուկում մեկնարկել է շախմատի կանանց Grand Prix FIDE շարքի չորրորդ մրցաշարը, որն աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների ընտրական շրջափուլի մաս է կազմում: Grand Prix FIDE բոլոր վեց մրցաշարերի հաղթողը հաջորդ տարի համաշխարհային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոնի հետ: Ջերմուկում 12 շախմատիստուհիներ կմրցեն շրջանաձեւ մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են Հու Իֆանը (Չինաստան, 2589 գործակցով), Անտուանետա Ստեֆանովան (Բուլղարիա, …

կարդալ ավելին

Սարկոզին խառնվել է

22.06.2010

Ֆրանսիայի Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ռայմոն Դոմենեկի եւ հարձակվող Նիկոլա Անելկայի միջեւ ընդհարմանը միջամտել է երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նշենք, որ ավելի վաղ հավաքականի ֆուտբոլիստները հրաժարվել էին մարզվել` այդ կերպ անհամաձայնություն հայտնելով Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշման հետ, ըստ որի, Անելկան պետք է հեռացվի թիմից: Սարկոզին խնդրել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ռոզելին Բաշելոյին հանդիպել հավաքականի ավագ …

կարդալ ավելին

Իսկ սուսերամարտի մեկ համազգեստն արժե 500-700 եվրո

17.06.2010

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Տալու փոխարեն վերցնում են» լուրը մեծ աղմուկ է առաջացրել Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայում եւ այդ մարզաձեւով հետաքրքրվողների շրջանում: Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք մի երեւույթի, որն արդեն տարիներ շարունակ տեղի է ունենում այս ֆեդերացիայում եւ մարզական որոշ դպրոցներում: Նշել էինք, որ մարզիկներին աջակցելու եւ խրախուսելու փոխարեն՝ մարզիչներից ոմանք եւ ֆեդերացիայի աշխատակիցները …

կարդալ ավելին

Դոմենեկը հավաքականին տանում է փակուղի

17.06.2010

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը կրկին քննադատել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկին` ասելով. «Ես ապշած եմ Ֆրանսիայի խաղից: Ռայմոն Դոմենեկը հավաքականին փակուղի է տանում: Ես ցավով եմ նայում, թե ինչպես են մեր փառքը վերացնում: Այս թիմին պետք է այլ մարզիչ, ով ֆուտբոլային այլ հայացքներ կունենա, կլինի ավելի դինամիկ եւ պրոգրեսիվ: Դոմենեկն անցած …

կարդալ ավելին

Տալու փոխարեն՝ վերցնում են

15.06.2010

Տարօրինակ երեւույթներ են տեղի ունենում Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայում: Մարզիկներին աջակցելու եւ խրախուսելու փոխարեն՝ նրանք նույնիսկ մարզիկների ձեռքից վերցնում են միջազգային ֆեդերացիաների կողմից նվիրված հագուստները: Սովորաբար միջազգային, եվրոպական ֆեդերացիաները տարբեր երկրների հավաքականների մարզիկներին անվանական (տվյալ մարզիկի անունով) հագուստ են նվիրում: Օրինակ, 2009թ. Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում կայացած սուսերամարտի աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնության ժամանակ մարզիկներին կրկին …

կարդալ ավելին

Ոսկե մեդալ

15.06.2010

Մոսկվայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հրաչիկ Ջավախյանը արժանացել է ոսկե մեդալի` եզրափակիչում 3:2 հաշվով առավելության հասնելով հունգարացի Դյուլ Կատեի նկատմամբ: Ջավախյանը 2006թ. Պլովդիվում կայացած Եվրոպայի առաջնությունում նույնպես հանդես էր եկել եզրափակիչում (60 կգ քաշայինների պայքարում), սակայն զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Տիշչենկոյին: Հայաստանի հավաքականի կազմում մոսկովյան առաջնությունում …

կարդալ ավելին

Պարտվել է

09.06.2010

Լեոնում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը եզրափակիչ մրցամարտում 2:4 հաշվով պարտվել է Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդին: Կիսաեզրափակիչում Արոնյանը 2.5։1.5 հաշվով առավելության էր հասել կուբացի Լոպեսի նկատմամբ: Մրցաշարին մասնակցում էր 4 գրոսմայստեր:

կարդալ ավելին

Հանկարծամահ է եղել

24.05.2010

Մայիսի 23-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում, Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելիս, սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ եւ մարզիչ, 51-ամյա գյումրեցի Աշոտ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը Վալենսիայում նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Նշենք, որ Ա. Մխիթարյանը …

կարդալ ավելին

10 մեդալ

17.05.2010

Անցած շաբաթավերջին Մինսկում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի մարզիկները նվաճել են մեկական ոսկե եւ արծաթե ու չորս բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականի մարտական սամբոյի երեք ներկայացուցիչներն էլ արժանացել են մեդալների. 74 կգ քաշային կարգում հանդես եկող Աշոտ Դանիելյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, 68 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը պարտվել է միայն եզրափակչում եւ …

կարդալ ավելին