Սպորտ

Ֆուտբոլային խճանկար

11.12.2010

Չեմպիոնների լիգայում ամեն ինչ պարզ է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարն ավարտվեց չափից ավելի կանխատեսելի: Եվրոպայի ուժեղագույն ակումբների մրցաշարում իրավիճակի պարզեցումը սկսվեց դեռեւս 4-րդ տուրում, երբ մեկը մյուսի ետեւից հաջորդ փուլ անցնելու խնդիրները լուծեցին «Չելսին», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Բավարիան», եւ պարզ դարձավ, որ եվրոպական մյուս գրանդերի խնդիրը հեշտանում է: Եզրափակիչ տուրում արդեն գրեթե մրցաշարային ինտրիգ …

կարդալ ավելին

Պատանիներն անզուգական են

04.12.2010

Թուրքական Բուրդուրում շարունակվող մինչեւ 16 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան օլիմպիադայում մեր հավաքականը շարունակում է փայլուն ելույթները: 8-րդ տուրում տանելով 8-րդ անընդմեջ հաղթանակը (այս անգամ զոհը Թուրքմենստանի հավաքականն էր), մեր պատանիների թիմը հավաքել է 25,5 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի թիմն ունի ընդամենը 21 միավոր: Օլիմպիադայի ավարտին …

կարդալ ավելին

«Հատիս». Բլե՞ֆ, թե՞ իրական հեռանկար

04.12.2010

Անցյալ գարնանից մեր մարզասերներին ուրախության պահեր է պարգեւում կանանց բասկետբոլի մեր երբեմնի դրոշակակիրը` «Հատիսը», որը գրանցման վայրը փոխելով՝ Աբովյանից տեղափոխվել է Երեւան: Մինչ այդ թիմի` միջազգային ասպարեզում հայտնվելը շատերս երեւի չգիտեինք էլ, որ Հայաստանում կա կանանց բասկետբոլ, եւ նույնիսկ առաջնություն է անցկացվում: Հիմա արդեն գիտենք եւ նույնիսկ ուրախանում ենք մեր թիմի մասնավոր հաջողություններով: Բայց որոշ …

կարդալ ավելին

2018թ. առաջնությունը Ռուսաստանում

04.12.2010

Շվեյցարական Ցյուրիխում տրվեց ֆուտբոլային աշխարհում այս տարի ամենասպասված հարցի պատասխանը. Եվրոպական երկրներից ո՞ւմ բաժին կհասնի ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության կազմակերպման պատիվը: Շատերի համար անակնկալ` արդեն քվեարկության երկրորդ փուլում ստանալով ՖԻՖԱ-ի գործկոմի 22 անդամներից 13-ի ձայները՝ բացահայտ առավելությամբ հաղթեց Ռուսաստանը: Այս փաստը շատերին զարմացրեց, քանի որ այդ երկիրը ներկա դրությամբ միջազգային չափանիշներին համապատասխանող ընդամենըգ մեկ մարզադաշտ …

կարդալ ավելին

Հենրիխ Մխիթարյանը վերադարձավ

30.11.2010

Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց Կիեւի «Արսենալին»: Շուրջ 40-օրյա ընդմիջումից հետո հանքափորների կազմում կրկին հանդես եկավ Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Վնասվածքից ամբողջովին ապաքինվելուց հետո նա հայտավորված էր պահեստայինների նստարանին եւ 65-րդ րոպեին փոխարինեց Ժադսոնին, երբ «Շախտյորը» հաղթում էր 3:0 հաշվով: Մխիթարյանի ակումբը 10-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց …

կարդալ ավելին

ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպությունը` հաղթող

30.11.2010

«Միկա» մարզական համալիրում նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տարածքային կազմակերպությունների թիմերի միջեւ տեղի ունեցավ մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը՝ նվիրված Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին: ՀՀԿ 19 տարածքային կազմակերպությունների թիմերի միջեւ մեկ ամիս տեւած պայքարում եզրափակիչ փուլ անցած ՀՀԿ Արաբկիրի, Աջափնյակի եւ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպությունների թիմերը վճռորոշ խաղում զբաղեցրել են համապատասխանաբար՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը: …

կարդալ ավելին

Երկրորդ մեդալը

27.11.2010

Հայաստանի հավաքականը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: 75 կգ-ից բարձր քաշայինների կարգում 23 տարեկանների տարիքային խմբում ներկայացված Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի արդյունքում վաստակել է 250 կիլոգրամ եւ գրավել է առաջին տեղը: 2-րդ տեղը զբաղեցրել է հունգարուհի Քրիստինա Մագատը, իսկ երկամարտի 208 կգ արդյունքով 3-րդ մրցանակակիր է դարձել լեհ …

կարդալ ավելին

Ո՞ւմ համար է մերկացել Իրինան

27.11.2010

«Ռեալ» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին` ռուսաստանցի մոդել Իրինա Շեյկը, լուսանկարվել է «GQ» ամսագրի իսպանական տարբերակի համար: Ռետրո ոճով արված ֆոտոսեսիան դարձել է աղմկոտ սկանդալի պատճառ: Ամսագրի շապիկը զարդարում է աղջկա բաց լուսանկարը՝ սադրիչ մակագրությամբ` ցանկանո՞ւմ եք տեսնել Ռոնալդուի մերկ ընկերուհուն: Իրինա Շեյկը հայտարարել է, որ ամսագիրը իրեն մերկացրել է «Photoshop» համակարգչային ծրագրի միջոցով: …

կարդալ ավելին

Անկեղծության պահ. կդառնա՞ նոյեմբերի 27-ը հաղթանակի օր

27.11.2010

Մեր հայրենակից Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Կառլ Ֆրոչի մենամարտին, ըստ էության, հաշված ժամեր են մնում: Եվ, որքան մոտենում է մարտը, այնքան թեժանում են կրքերը: Մարզիկները լավ են գիտակցում այս մրցամարտի գինը, հաղթողը միանգամից դառնում է միջին քաշային կարգի WBC վարկածով աշխարհի չեմպիոն: Մարտից առաջ բազմաթիվ ու տարաբնույթ կարծիքներ են հնչում, մասնավորապես, մարզիկների պրոմոութերներից յուրաքանչյուրը վստահ …

կարդալ ավելին

Մարադոնան ավելի հուզված էր

25.11.2010

Աշխարհի երկրորդ թենիսիստ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը պատմել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի հետ հանդիպումից իր տպավորությունների մասին: Նշենք, որ Մարադոնան երեքշաբթի ներկա է եղել «Barclays ATP World Tour Finals-2010» մրցաշարի B խմբում ընդգրկված Ռոջեր Ֆեդերերի եւ բրիտանացի Էնդի Մարեյի խաղին: Ռոջերը համոզիչ հաղթանակ է տոնել երկու պարտիաներում` 6/4, 6/2 հաշվով: Ֆեդերերը եւ Մարադոնան հանդիպումից …

կարդալ ավելին

Խոստանում է պատժել Ֆրոչին

25.11.2010

Նախօրեին Հելսինկիում կայացել է Արթուր Աբրահամի եւ Կառլ Ֆրոչի բաց մարզումը: Հիշեցնենք, որ նրանց մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 27-ին: Մարզման ժամանակ Ֆրոչը նմանակել է Աբրահամին` ցույց տալով, թե ինչպես է վերջինս պաշտպանվելիս բարձր պահում ձեռքերը: «Ես կարծում եմ, որ հենց այդպես է Աբրահամը մենամարտելու: Չեմ կարծում, որ նա էլի ինչ-որ բան կարողանա անել: Նա ողջ …

կարդալ ավելին

Մահացու զվարճանք

23.11.2010

Սեւաստոպոլում ֆուտբոլային ակումբի պաշտպան Վլադիսլավ Պիսկունը չորս մարդ է սպանել: ՍեւաստոպոլիԳոգոլի փողոցում, նոյեմբերի 20-ի առավոտյան Վլադիսլավ Պիսկունը «BMW» մակնիշի ավտոմեքենայով փողոցային մրցում է կազմակերպել «Միցուբիշի Լանսեր» մակնիշի մի ավոմեքենայի հետ: «Միցուբիշին» կտրուկ դուրս է եկել հանդիպակաց ուղեգիծ, ինչից հետո Պիսկունը առավելագույն արագությամբ փորձել է առաջ անցնել ճապոնական ավտոմեքենայից: Այդ ամենն ավարտվել է ողբերգությամբ. ֆուտբոլիստը չի …

կարդալ ավելին

Իռլանդիա-Նորվեգիա՝ 1:2

20.11.2010

Միֆը, թե իռլանդացիները սեփական հարկի տակ ոչ ոքի չեն զիջում, հեշտությամբ հերքեց Նորվեգիայի ընտրանին: Տիպիկ բրիտանական, տեմպային խաղում նորվեգացիները կարողացան գերազանցել դաշտի տերերին եւ մեկ գնդակ ավելի խփել: Ուշադրության է արժանի հյուրերի պաշտպանության գիծը, նրանք ցուցադրեցին անդադար շարժման մեջ գտնվող իռլանդական հարձակման խմբի չեզոքացման հետաքրքիր տարբերակ:

կարդալ ավելին

Ալբանիա-Մակեդոնիա 0:0

20.11.2010

Ասելիք չկա: Այս անգույն խաղից հետո մնում է ետին թվով ափսոսել աշնանային 2:2-ի համար: Տարվա վերջին փորձամրցումները ցույց տվին, որ Հայաստանի ազգային հավաքականը միանգամայն իրական հնարավորություններ ունի ընտրական խմբում առնվազն երկրորդ տեղը գրավելու: Վարդան Մինասյանի սաները խաղացել են գրեթե բոլոր թիմերի հետ եւ այժմ շատ ավելի լավ գիտեն թե մրցակիցների, թե սեփական հնարավորությունները:

կարդալ ավելին

Աբրահամը կհաղթի նոկաուտով

20.11.2010

Այս կարծիքին է պրոֆեսիոնալ ռինգում նրա միակ պարտության մեղավորը, ամերիկացի Անդրե Դիրելը: Գնահատելով նոյեմբերի 27-ին Հելսինկիում կայանալիք Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մենամարտում կողմերի հնարավորությունները, Դիրելը ասել է. «Աբրահամը կհաղթի նոկաուտով: Կարծում եմ, նա կաշխատի առաջին համարով, ինչպես եւ Ֆրոչը: Սակայն Աբրահամն ուժեղ է եւ ավելի լավ է պաշտպանվում»: Նկատենք, որ Դիրելը երկուսի հետ էլ մենամարտել է, …

կարդալ ավելին

Սլովակիա-Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 2:3

20.11.2010

Ոչ պակաս դանդաղկոտ էր մեր մյուս մրցակիցը` Սլովակիայի թիմը: Սեփական հարկի տակ նրանք պարտվեցին բաց թողնելով 3 գնդակ: Այսինքն, բոսնիացիներն ապացուցեցին, որ Բրատիսլավայում դաշտի տերերին ծնկի բերելը միանգամայն հնարավոր տարբերակ է: Շատ թույլ էր գործում սլովակների պաշտպանությունը, իսկ դարպասապահ Մուխան չէր կարողանում ժամանակին սրբագրել իր պաշտպանների սխալները: Կարծում եմ, այս խաղն էլ բավական շատ մտորելու …

կարդալ ավելին

Վերջին փորձամրցումների արդյունքները հուսադրող են

20.11.2010

Նոյեմբերի 17-ին այս տարվա վերջին հանդիպումներն անցկացրեցին ազգային հավաքականները: Մեզ համար հետաքրքիր էին առաջին հերթին Հայաստանի ընտրանու ԵՎՐՈ-2012-ի ընտրական «Բ» խմբի մրցակիցների ելույթները: Մեր ընտրանին նախընտրեց այդ օրը հանդիպում չանցկացնել, եւ, հավանաբար, դա ճիշտ որոշում էր: Եմենի կամ այդ կարգի այլ հավաքականի հետ հանդիպումները դժվար թե խորհելու առիթներ տան, այնպես որ, արժե այժմվանից սկսել բանակցությունները …

կարդալ ավելին

Ռուսաստան-Բելգիա՝ 0:2

20.11.2010

Վորոնեժի քաղաքային մարզադաշտ այցելած հանդիսականները ականատես եղան իրենց հավաքականի այս տարվա ամենադժգույն խաղին: Ռուսաստանի հավաքականի բոլոր օղակները, այդ թվում՝ սովորաբար վստահ խաղացող դարպասապահ Ակինֆեեւը, գործեցին անկազմակերպ եւ անվստահ: Բելգիացիների առաջին իսկ առաջխաղացումը, որ միայն լավատեսները կարող են գրոհ համարել, ավարտվեց դարպասապահի կոպիտ սխալով եւ բաց թողած գոլով: Մեր հավաքականի մարզիչները, որ այս խաղին հետեւում էին …

կարդալ ավելին

Կրկին Արոնյան, կրկին չեմպիոն

20.11.2010

Միխայիլ Տալի հուշամրցաշարում հաղթելուց հետո մեր գրոսմայստերն էլ ավելի փայլուն խաղաց շախմատային բլիցի աշխարհի առաջնությունում, որը նույնպես անցկացվեց Մոսկվայում: Երեք օրում անցկացրած 38 հանդիպումներում մեր գրոսմայստերը հավաքեց 24.5 միավոր ու դարձավ միանձնյա հաղթող` օլիմպիական կրկնակի չեմպիոնի եւ աշխարհի գավաթակրի տիտղոսներին ավելացնելով այս մեկը եւս: Արոնյանն այսպիսով հայտնվել է բավական ծանր կացությունում, շախմատային աշխարհի հավանական ու …

կարդալ ավելին

Հայաստանը եւս մեկ տեղով բարձրացավ

18.11.2010

Հայաստանը եւս մեկ տեղով բարձրացավ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում եւ այժմ 517 միավորով զբաղեցնում է իր համար աննախադեպ 59-րդ տեղը: Աշնանը ունեցած հաջող ելույթներից հետո Հայաստանը ՖԻՖԱ-ի հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 60-րդ տեղը` նախորդ ամսվա համեմատ բարձրանալով միանգամից 45 տեղով: Ինչպես եւ հոկտեմբերին, նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում եւս Հայաստանն առաջ է անցել իր հարեւաններ …

կարդալ ավելին