Սպորտ

Մարզական շաբաթ

05.03.2011

Շախմատ Էլինան եւ մյուսները Քաթարում ավարտին մոտեցող ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարում մեր գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է հաղթանակներ տանել: Իններորդ տուրում նա տարավ արդեն յոթերորդ հաղթանակը, ինչն արդեն իսկ բացառիկ արդյունք է նման կազմ ունեցող մրցաշարի համար: Էլինայի վերջին «զոհը» էկվադորցի գրոսմայստեր Մարտա Ֆիերոն է: Մրցաշարի մեր մյուս մասնակիցը` Լիլիթ Մկրտչյանը, անհաջող սկզբից հետո կարողացավ …

կարդալ ավելին

Կրկնակի պարտություն

03.03.2011

Շախմատի կանանց Մեծ մրցանակի Դոհայի մրցաշարի 8-րդ տուրում երեկ Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ պարտություն են կրել: Նախքան այս տուրն անկասելի Էլինա Դանիելյանը սեւերով պարտվել է Հիմպու Կոներուին, սակայն 6,5 միավորով պահպանում է առաջին տեղը: Մեկական միավոր են Դանիելյանին զիջում Կոներուն եւ Մարի Սեբան: Լիլիթ Մկրտչյանը պարտվել է Նանա Ձագնիձեին եւ ունի 3 միավոր:

կարդալ ավելին

Ֆուտբոլ

03.03.2011

Առաջին հանդիպումները կայացան Կայացան չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր առաջին հանդիպումները: «Միլանը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջեց անգլիական առաջատար ակումբներից մեկին`«Տոտենհեմին»: «Վալենսիան» սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել «Շալկեի» նկատմամբ, եւ հանդիպումը ավարտվեց 1։1 հաշվով: «Ռոման» սեփական դաշտում 2։3 հաշվով զիջեց «Շախտյորին»: Նշենք, որ «Շախտյորի» կազմում լավ խաղ ցույց տվեց հայազգի Հենրիխ Մխիթարյանը: Շատերին …

կարդալ ավելին

Արոնյանը երրորդն է

01.03.2011

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական աղյուսակը 2011-ի մարտի 1-ի դրությամբ: Այն գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, ում անհատական գործակիցն է՝ 2817: Նրան` 2815 գործակցով հաջորդում է նորվեգացի Մագնուս Կառլսենը: 3-րդ տեղը զբաղեցնում է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը` 2808 գործակցով: Լավագույն եռյակում ընդգրկված այս 3 շախմատիստներն են միայն, …

կարդալ ավելին

Միանձնյա առաջատարը

26.02.2011

Շախմատի միջազգային ֆեդերացիայի Մեծ մրցանակի վերջին փուլի` Դոհայի մրցաշարի 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւ ֆիգուրներով մրցել է Նանա Ձագնիձեի հետ եւ 40-րդ քայլում տարել է իր չորրորդ հաղթանակը եւ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից 1,5 միավոր հետ են Մարտա Ֆյերոն եւ Մարի Սեբան: 4-րդ տուրում Մայա Չիբուրդանիձեի հետ խաղում պարտություն է կրել Լիլիթ …

կարդալ ավելին

Ֆուտբոլ

24.02.2011

Barcelona vs Real Madrid Շաբաթ եւ կիրակի օրերին կայացան Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները: Մադրիդի «Ռեալը» Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում ֆրանսիացի հարձակվող Քարին Բենզեմայի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով առավելության հասավ վալենսիական ակումբի՝ Լեւանտեի նկատմամբ եւ մինչեւ կիրակի օրը կրճատեց «Բարսելոնայի» նկատմամբ միավորների տարբերությունը` հասցնելով երկուսի։ «Բարսելոնան», իր հերթին, մրցեց բասկերի թիմի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ: Դավիթ Վիլյայի …

կարդալ ավելին

4 մեդալ

22.02.2011

Սլովենիայում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Գրան պրի մրցաշարը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի չորս ներկայացուցիչներ՝ Ոսկե մեդալների են արժանացել 55կգ Ռոման Ամոյանը եւ 84կգ Արթուր Շահինյանը, իսկ 60կգ Վահան Ջուհարյանը եւ 74կգ Արսեն Ջուլֆալակյանը նվաճել են բրոնզե մեդալներ: Մրցաշարին մասնակցել են 14 երկրների ներկայացուցիչներ:

կարդալ ավելին

Մարզական շաբաթ

19.02.2011

Չեմպիոնների լիգա Գարունը թակում է դռները Տեւական ձմեռային սպասումն ավարտվեց, եւ այժմ հնարավորություն ունենք տեսնել ու գնահատել եվրոպական գրանդերի` ձմեռային դադարի ընթացքում արած հետեւությունների արդյունքները: Այս շաբաթ կայացած առաջին 4 խաղերը մտորելու բավական հետաքրքիր նյութ տվին: Առաջին հերթին, իհարկե, զարմացրեց Լոնդոնի «Արսենալը»: ՉԼ նախորդ խաղարկությունում Արսեն Վենգերի թիմն այնքան գորշ ու անօգնական էր նույն «Բարսելոնայի» …

կարդալ ավելին

Կոտրված հաղթանակ

15.02.2011

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայում փետրվարի 12-ին մրցել է խորվաթ Ստեֆան Բոժիչի հետ: Մենամարտը բաղկացած է եղել 10 ռաունդից, սակայն ավարտվել է ժամկետից շուտ: Բոժիչը 2-րդ ռաունդում ստիպված է եղել դադարեցնել մարտը՝ ձախ ձեռքի վնասվածքի պատճառով, իսկ Աբրահամը հաղթող է ճանաչվել:

կարդալ ավելին

Մարզական շաբաթ

12.02.2011

ՖուտբոլՀավաքականը պարտվեց, կեցցե՛ հավաքականը Նման վերնագիրն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, սակայն չշտապենք ամեն ինչ չափել սեւուսպիտակի տարբերակով: Նախ, որ պարտվեցինք Եվրոպայում ոչ ամենաուժեղ` Վրաստանի հավաքականին, անշուշտ, արդյունքի առումով չի կարող դիտվել որպես դրական փաստ: Բայց, Կիպրոսում լուծվելիք խնդիրը, վստահ եմ, այլ հարթության մեջ էր ձեւակերպված, այն է ձմեռային դադարից հետո հասկանալ հավաքականի անդամների …

կարդալ ավելին

Մեծ աղմուկ ոչնչից

05.02.2011

Մարտի 26-ին Եվրո-2012 ընտրական մրցաշարի շրջանակներում Երեւանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ կրքերը սկսում են թեժանալ: Օրեր առաջ հայկական մամուլում արծարծվեց մի թեմա, որը շատ մեծ տարածում ունի հատկապես սպորտային մամուլում. այն է՝ ռուսները պատրաստվում են գնել այդ խաղի արդյունքը: Անհայտ ծագումով այս լուրի արձագանքները չուշացան, Ռուսաստանում այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը շտապեց հայտարարել, …

կարդալ ավելին

Երկու պահանջ կա. բարձրորակ խաղ եւ մարտական ոգի

05.02.2011

Կիպրոսում փետրվարի 7-ին կայանալիք Վրաստանի ազգային հավաքականի հետ ընկերական խաղից առաջ «168 Ժամին» տված բացառիկ հարցազրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձավ առաջիկա մրցաշրջանին, հավաքականի ունեցած խնդիրներին եւ դրանց լուծման իր մոտեցումներին: Միանգամից պայմանավորվեցինք խոսել միայն հավաքականի գործերից՝ չանդրադառնալով երկրի չեմպիոն «Փյունիկին», որի գլխավոր մարզիչը եւս ինքն է: – Ձեր գլխավորած հավաքականը հայկական ֆուտբոլի պատմության …

կարդալ ավելին

Նահանջ գնդակով

03.02.2011

Երեկ ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի ֆուտբոլի հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը: Նախորդի համեմատ՝ Հայաստանի հավաքականը երկու հորիզոնականով իջել է` զբաղեցնելով 62-րդ տեղը: Ինչ վերաբերում է «Եվրո-2012»-ում Հայաստանի հավաքականի հակառակորդներին, ապա դրանցից Ռուսաստանի հավաքականը մեկ հորիզոնականով բարձրացել է եւ այժմ զբաղեցնում է 12-րդ տեղը: Սլովակիայի եւ Իռլանդիայի հավաքականները պահպանել են համապատասխանաբար 20-րդ եւ 35-րդ հորիզոնականները, իսկ Մակեդոնիայի …

կարդալ ավելին

Դարչինյանի թիմում

03.02.2011

Հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասարի համոզմամբ, առաջիկայում WBC-ն կստիպի Աբներ Մարեսին մենամարտ անցկացնել Վիկ Դարչինյանի հետ: Հանդիպումը կարող է կայանալ այս տարվա վերջին: Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանի թիմը բողոքարկել էր մրցավարների որոշումը, ըստ որի, Դարչինյանը միավորներով պարտվել էր Մարեսին նախորդ տարվա դեկտեմբերին կայացած խաղում: Գրավոր դիմումի մեջ ասվում է, որ Մարեսը մոտ 20 …

կարդալ ավելին

Մարզական շաբաթ

22.01.2011

Ֆուտբոլ Կրկին Մեսին Ամանորյա արձակուրդի ընթացքում մարզական կրքերը շարունակում էին եռալ: Առաջին հերթին աշխարհը ցանկանում էր պարզել 2010 թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Գուցե շատերի համար՝ անակնկալ, այդ տիտղոսը կրկին, երկրորդ տարին անընդմեջ նվաճեց արգենտինացի վունդերկինդ Լեո Մեսին: «Բարսելոնայի» այս հրաշամանուկն իսկապես լավ է խաղում, եւ հիմնականում նրա ջանքերով է ակումբը հասնում հաջողության, սակայն… աշխարհի …

կարդալ ավելին

Չեմպիոնների լիգա

25.12.2010

Գարնանային սրացումների սպասելիս Ինչպեսեւ խոստացել էինք` մարզական տարին փակելիս՝ անդրադառնանք Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի զույգերի հնարավորություններին, փորձենք հասկանալ, կամ, եթե կուզեք` կռահել Հին աշխարհամասի 16 լավագույն ակումբների հնարավորությունները: «Ռոմա»-«Շախտյոր» Այս խաղը մեզ ամենաշատն է հետաքրքրում, քանզի առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության մեջ մեր հայրենակիցը խաղալու է ՉԼ «Փլեյ օֆում»: Հենրիկ Մխիթարյանի թիմին բաժին է …

կարդալ ավելին

Մարզային շաբաթ

18.12.2010

Կրքեր, կրքեր… Երբ օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացնելու պատիվը նվաճել է Ռուսաստանը, շատերը շտապեցին հայտարարել, թե ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան առնվազն անհեռատես է գտնվել՝ առաջնությունը չվստահելով Անգլիային, ուր, ի տարբերություն Ռուսաստանի, առկա է ֆուտբոլային ենթակառուցվածքների իսպառ բացակայություն, գրեթե իդեալական պատրաստություն է առաջնության մեկնարկից… ութ տարի առաջ: ՖԻՖԱ-ն նույնիսկ չփորձեց արդարանալ, քանզի, …

կարդալ ավելին

Եվգենի Լովչեւ. «Եթե թիմը խաղալ չգիտի, մրցավարն ինչո՞վ կարող է օգնել»

16.12.2010

Եվ այսպես, Ռուսաստանը դարձավ 21-րդ դարի երկրորդ տասնամյակի միանգամից երկու խոշորագույն սպորտային միջոցառումների տանտերը` 2014թ. Ձմեռային օլիմպիական խաղերի եւ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության: Առաջնությունը հյուրընկալելու` Ռուսաստանի հայտի հաղթանակը հստակ ուրվագծեր ձեռք բերեց այն բանից հետո, երբ բրիտանական մամուլը պատերազմ սկսեց ՖԻՖԱ-ի դեմ եւ խիստ նվազեցրեց Անգլիայի շանսերը` աշխարհի առաջնությունն իր երկրում անցկացնելու համար: Սակայն Մոսկվայում …

կարդալ ավելին

Չեմպիոնները շատ տարբեր են, բոլորը՝ հանճարեղ

16.12.2010

Տիգրան Նալբանդյան. ծնվել է 1975թ., միջազգային գրոսմայստեր է: 1990թ. Հայաստանի երիտասարդական թիմի կազմում հաղթել է ԽՍՀՄ վերջին առաջնությունում, 2004, 2007 եւ 2010թթ. հաղթել է Դորտմունդի մրցաշարերում: 2001 թվականից մարզչական գործունեություն է իրականացնում: Աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի մարզիչն է: Թուրինի ոսկե օլիմպիադայում Հայաստանի հավաքականի մարզիչն էր: Խոստումնալից սաներ ունի Հայաստանում: Կրամնիկի մասին – Տիգրան, բա՞րդ …

կարդալ ավելին

Բողոքարկելու է

14.12.2010

ԱՄՆ-ում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերթեթեւագույն քաշային կարգի WBC վարկածի արծաթե գոտու համար մենամարտում Վիկ Դարչինյանը պարտվել է մեքսիկացի Աբներ Մարեսին: Մեքսիկացին, սակայն, հաղթել է մրցավարների ոչ միաձայն որոշմամբ: Երկու մրցավարները 115:112, 114:111 հաշվով հաղթանակը շնորհել են Մարեսին, իսկ երրորդ մրցավարը 115:111 հաշվով հաղթող է ճանաչել Դարչինյանին: Վերջինիս խոսքով, մրցակիցը լավ մենամարտ էր անցկացրել, սակայն մրցավարն …

կարդալ ավելին