ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական աղյուսակը 2011-ի մարտի 1-ի դրությամբ: Այն գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, ում անհատական գործակիցն է՝ 2817: Նրան` 2815 գործակցով հաջորդում է նորվեգացի Մագնուս Կառլսենը: 3-րդ տեղը զբաղեցնում է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը` 2808 գործակցով: Լավագույն եռյակում ընդգրկված այս 3 շախմատիստներն են միայն, ովքեր ունեն 2800-ից ավելի վարկանիշ: Հայ շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը 2716 գործակցով զբաղեցրել է ՖԻԴԵ-ի ցուցակի 29-րդ հորիզոնականը: Գաբրիել Սարգսյանը 2676 գործակցով 65-րդ-ն է, իսկ Վլադիմիր Հակոբյանը գտնվում է 67-րդ տեղում` 2675 գործակցով: