Նահանջ գնդակով

03/02/2011

Երեկ ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի ֆուտբոլի հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը: Նախորդի համեմատ՝ Հայաստանի հավաքականը երկու հորիզոնականով իջել է` զբաղեցնելով 62-րդ տեղը: Ինչ վերաբերում է «Եվրո-2012»-ում Հայաստանի հավաքականի հակառակորդներին, ապա դրանցից Ռուսաստանի հավաքականը մեկ հորիզոնականով բարձրացել է եւ այժմ զբաղեցնում է 12-րդ տեղը: Սլովակիայի եւ Իռլանդիայի հավաքականները պահպանել են համապատասխանաբար 20-րդ եւ 35-րդ հորիզոնականները, իսկ Մակեդոնիայի թիմը երկու հորիզոնականով բարձրացել է` զբաղեցնելով 79-րդ տեղը: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Վրաստանի թիմը 71-րդն է: Իսկ Անդորայի հավաքականը շարունակում է պահպանել 202-րդ հորիզոնականը: