Սպորտ

Կրկին երրորդը

03.09.2011

Երեկ ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կառլսենը: Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը կրկին եզրափակում է լավագույն եռյակը: Սերգեյ Մովսիսյանը 30-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը` 64-րդ, Գաբրիել Սարգսյանը` 88-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը` 98-րդ: Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը պահպանել է 12-րդ հորիզոնականը: Լիլիթ Մկրտչյանը 26-րդն է, իսկ …

կարդալ ավելին

Նահանջել է մեկ տեղով

25.08.2011

ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի ֆուտբոլի հավաքականների օգոստոս ամսվա վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել է եւ այժմ զբաղեցնում է 71-րդ տեղը: Փոփոխվել է նաեւ աղյուսակի առաջատարը: Այն գլխավորում է Հոլանդիայի հավաքականը: Նախկին առաջատար Իսպանիան 2-րդն է: 3-րդ տեղում Գերմանիայի հավաքականն է: Տասնյակի մյուս թիմերը դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ` Անգլիա, Ուրուգվայ, Բրազիլիա, Իտալիա, Պորտուգալիա, Արգենտինա, …

կարդալ ավելին

Ամեն ինչ` սրտով

19.07.2011

Վինդսերֆինգի ներկայացուցիչների լավագույն հնգյակում ընդգրկված Սառա Հերբերտը պատրաստվում է ներկայացնել Հայաստանը Լոնդոնում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին: Ֆրանսուհին երկար ժամանակ հաջող ելույթ է ունեցել Ֆրանսիայի դրոշի ներքո, սակայն մի քանի տարի առաջ հայրենիքը զրկել է նրան արտոնագրից: Սրտի վիրահատության ենթարկվելուց հետո նրա առջեւ փակվել են մեծ սպորտի դռները: Ներկայումս նրա սիրտն աշխատում է դեֆիբրիլյատորի օգնությամբ: «Ֆրանսիայի …

կարդալ ավելին

Կմարզի Մարկարովը

15.06.2011

Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբի մարզիչ է նշանակվել լեգենդար «Արարատ 73»-ի հարձակվողներից մեկը` Էդուարդ Մարկարովը: Նա եղել է նաեւ Հայաստանի հավաքականի առաջին մարզիչը: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է «Միկայի» մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը: Ըստ նրա` Մարկարովը չունի մարզչական Ա կարգի արտոնագիր, եւ փաստաթղթերով գլխավոր մարզիչ կլինի մեկ ուրիշը: Ըստ Մարտիրոսյանի` նման նախադեպ եղել …

կարդալ ավելին

Առանց խաղի

11.06.2011

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Արման Փաշիկյանը պայմանագրեր են կնքել ՖԻԴԵ-ի հետ` հաստատելով իրենց մասնակցությունն օգոստոսի 26-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Լեւոն Արոնյանը, ով նույնպես կարող էր ելույթ ունենալ այս մրցաշարում, Խանտի Մանսիյսկում չի խաղա, որովհետեւ իր բարձր վարկանիշի շնորհիվ` իրավունք ունի միանգամից մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հաջորդ մրցումներին:

կարդալ ավելին

Թյուրըմբռնման պատճառը մոնտաժն է եղել

11.06.2011

Հայաստանի Ավանդական ՈւՇՈՒ-ի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը երեկ ասուլիս էր հրավիրել` պարզաբանելու իր վերջին հարցազրույցի թյուրըմբռնման արդյունքում առաջացած հարցերն ու անհիմն խոսակցությունները: Նախ` Տ. Չոբանյանն անդրադարձավ խոսակցությունների բուն պատճառին: Հունիսի 7-ին Տ. Չոբանյանին զանգահարել էին «Ժամը» լրատվականից եւ հրավիրել գլոբալ սպորտի եւ այդ կոնտեքստում` ՈՒՇՈՒ-ի ֆեդերացիայի վերաբերյալ հարցազրույցի: Ասվել էր նաեւ, որ բացի այդ, գլոբալ …

կարդալ ավելին

Ի՞նչ արժե հաղթանակը

04.06.2011

Ռուսական «Life Sports» պարբերականը երեկ տեղեկացրել է, ոչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է ՌԴ հավաքականին հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին պարգեւատրել 40 հազար դոլարով: Ոչ-ոքիի դեպքում պարգեւավճարը կլինի 10 հազար դոլար: Նույն աղբյուրը հայտնել է, որ նախկինում Հայաստանի հավաքականի խաղացողները պաշտոնական խաղերում տարած հաղթանակների համար 8 հազար դոլարից ավելի չեն ստացել: ՀՖՖ գործադիր տնօրենի …

կարդալ ավելին

100 տոկոսանոց ջանք

02.06.2011

Հունիս 4-ին Սանկտ Պետերբուրգում «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Ռուսաստանի հավաքականը հյուրընկալելու է Հայաստանի հավաքականին: Երեւանյան ոչ-ոքիից հետո այժմ Ռուսաստանի հավաքականին անհրաժեշտ է միայն հաղթանակ, սակայն ռուսաստանյան մամուլը գրում է իրենց հավաքականում սկիզբ առած անառողջ խմորումների մասին: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը, այնուհանդերձ, պնդում է, թե իրավիճակը թիմում «այնքան վատ չէ, որքան ներկայացնում են»: «Մեր …

կարդալ ավելին

Արկադի Անդրեասյանին անցանկալի անձ չճանաչեցին

23.05.2011

Երեկ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում (ՀՖՖ) գործկոմի տարեկան 2-րդ նիստն է տեղի ունեցել, որի օրակարգում 7 հարցեր էին ընդգրկված: Առաջին հարցն առնչվում էր Արկադի Անդրեասյանին: ՀՖՖ կարգապահական կոմիտեն առաջարկել էր նրան ճանաչել անցանկալի անձ, սակայն գործկոմի անդամները ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնդրանքով որոշել են նման քայլի չդիմել: Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը նշել է, որ կոմիտեն …

կարդալ ավելին

11 ոսկե, 6 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ

20.05.2011

Երբ օտար ափերում բնակվող որեւէ մեկը, ում ազգանունը պատահաբար վերջանում է «յան»-ով, որեւէ երկրում կամ բնագավառում հաղթանակ է տանում, սկսում ենք աշխարհով մեկ աղաղակել, թե տվյալ մարդը հայ է… Կամ` ամենուր հայկական ազգանունով մարդ ենք փնտրում, այս կամ այն հայտնի մարդու արմատներում հայկական ծագում ենք փորձում պեղել… Սակայն, երբ երկրում, մեր կողքին ապրող կարատեի մի …

կարդալ ավելին

Արոնյանը պարտվեց Գրիշչուկին

09.05.2011

Կազանում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանը երեկ չկարողացավ հաղթահարել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի արգելքը: Քառորդ եզրափակիչի թայբրեքի չորրորդ պարտիայում Գրիշչուկը սպիտակներով, ցեյտնոտային վերջնախաղում առավելություն ստացավ եւ 49-րդ քայլում հաղթական ավարտի հասցրեց պարտիան: Այսպիսով` Լեւոն Արոնյանն ավարտեց պայքարը շախմատային թագի համար:

կարդալ ավելին

Պահանջում են Անդրեասյանի հրաժարականը

25.04.2011

Երեւանի «Արարատի» ֆան-ակումբի անդամները պահանջում են ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանի հրաժարականը, ով նաեւ թիմի գլխավոր մարզիչն է: Ֆուտբոլասերները armSport.am-ին հայտնել են, որ պատճառը թիմի անհաջող ելույթներն են եւ «Արարատ» ակումբի բարի համբավի արատավորումը: «Արարատի» ֆանատները հայտնել են, որ թիմի վերջին հանդիպումներին իրենք ներկայանում են, սակայն չեն երկրպագում թիմին` նման կերպ բոյկոտելով ակումբին: Շաբաթ օրը «Արարատի» …

կարդալ ավելին

Ֆուտբոլ

31.03.2011

Սպասված հանդիպում Մարտի 26-ին կայացավ այդքան երկար սպասված Հայաստան-Ռուսաստան հանդիպումը: Այս հանդիպմանը արդեն մոտ կես տարի սպասում էին ոչ միայն ֆուտբոլասերները, այլ ամբողջ ժողովուրդը: Հանդիպման արդյունքը շատ կարեւոր էր: Եթե հայերը չպարտվեին, ապա առաջին անգամ լուրջ շանսեր էին ստանում դուրս գալու Եվրոպայի առաջնություն: Ժամը 19։00-ին հայերը տարված էին ֆուտբոլով: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն …

կարդալ ավելին

Պատմական հաղթանակ

26.03.2011

Լեւոն Արոնյանը կրկին հաղթեց Մոնտե Կառլոյում անցկացվող «Ամբեր» գերմրցաշարում: Հայ գրոսմայստերի փայլուն խաղը վկայում է, որ նա պատրաստ է աշխարհի թագի համար պայքարին: «Ամբերի» մասնակից ուժեղագույն գրոսմայստերները, այդ թվում` վարկանիշով Լեւոնին առայժմ գերազանցող Մագնուս Կառլսենը եւ Վիշի Անանդը նրանից պարտություններ կրեցին եւ հենց այս հաջորդականությամբ տեղավորվեցին Լեւոնի թիկունքում: «Ամբեր» մրցաշարում Լեւոն Արոնյանի տարած փայլուն հաղթանակը …

կարդալ ավելին

Հաղթանակ, բայց ոչ «բարոյական»

26.03.2011

Այսօր կայանալիք «Հայաստան-Ռուսաստան» ֆուտբոլային հանդիպմանը անհամբերությամբ են սպասում թե՛ ֆուտբոլասերները, թե՛ ֆուտբոլով առանձնապես չհետաքրքրվողները։ Երկարատեւ ընդմիջումից հետո մերոնք վերջապես սկսել են նորմալ ֆուտբոլ ցուցադրել եւ խաղադաշտ են դուրս գալիս ոչ թե խոշոր հաշվով չպարտվելու, այլ հաղթելու համար։ Իսկ խաղն իրոք կարեւոր է։ Հաղթելու դեպքում Հայաստանը Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու մեծ շանսեր կունենա։ …

կարդալ ավելին

ԵՎՐՈ-2012

26.03.2011

Օրը եկավ Հոկտեմբերից այս կողմ այս խաղին էինք սպասում, եւ, վերջապես, այդ օրը եկավ: Ավելորդ է ասել, թե ինչ է նշանակում այս խաղը երկու հավաքականների համար: Ռուսաստանի ընտրանին հաղթանակի դեպքում, անկախ մյուս խաղերի արդյունքներից, իր համար ապահովում է միանգամայն բարեկեցիկ միավորային տարբերություն: Մեր հաղթանակը խճճում է աղյուսակային իրավիճակը` մինչեւ անհնարինություն: Խմբի մյուս խաղերում միմյանց դեմ …

կարդալ ավելին

Մարզական շաբաթ

19.03.2011

Ֆուտբոլ. Չեմպիոնների լիգա Ռեւանշը չկայացավ Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչի վերջին 4 հանդիպումները: Անշուշտ, առավել հետաքրքիր ու լարված պայքար էր սպասվում Մյունհենում, ուր տեղի «Բավարիան» ընդունում էր իտալական «Միլանին»: ՉԼ անցյալ խաղարկության եզրափակիչի մասնակիցների առաջին հանդիպումը շահել էին բավարացիները նվազագույն` 1:0 հաշվով, սակայն, մասնագետների գրեթե միահամուռ կարծիքով, դա բավարար երաշխիք չէր «Բավարիայի» վերջնական հաղթանակի համար: …

կարդալ ավելին

Ֆուտբոլ

17.03.2011

Ֆուտբոլասերները գլխիկոր հեռանում էին տոմսարկղից Հայաստան-Ռուսաստան խաղի տոմսերը սպառված են: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում առաջին անգամ մեր ընտրանու սեփական հարկի տակ կայանալիք խաղի տոմսերը սպառվեցին հանդիպումից մոտ 11 օր առաջ: Երեկ ժամը 15:00-ի սահմաններում «Հանրապետական» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղում այլեւս չկար Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպման որեւէ տոմս: Տոմսերը սպառվեցին, սակայն տոմս ցանկացողների հոսքը «Հանրապետական» չի …

կարդալ ավելին

Մարզական շաբաթ

12.03.2011

Ֆուտբոլ Չեմպիոնների լիգա 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներն անցկացրին Լիգայի առաջին 4 զույգերը, եւ, թերեւս, փաստենք, որ անակնկալներ, այնուամենայնիվ, եղան: Այն, որ «Բարսելոնան», թեկուզ դժվարությամբ, դուրս կգա հաջորդ փուլ, կարծես թե չէր վիճարկվում: Սակայն դաշտում կատարվածը գրեթե անհավատալի էր: Անգլիական «Արսենալը», որ առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթանակ էր տարել, գրեթե ողջ խաղն անցկացրեց սեփական կիսադաշտում …

կարդալ ավելին

Ֆուտբոլ

10.03.2011

Հայաստան-Ռուսաստան խաղի տոմսերն արագ սպառվում են Մարտի 7-ից սկսվել է Եվրո-2012-ի Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպման տոմսերի վաճառքը: Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղում սկսվել է տոմսերի ակտիվ վաճառք: Տոմսերը վաճառվում են միայն անձնագրով: Մեկ անձնագրով անձը կարող է ձեռք բերել 4 տոմս: Հակառակորդ թիմի երկրպագուներին տոմսերի վաճառքն արգելվում է, քանի որ ռուսներին արդեն հատկացվել են անհրաժեշտ քանակով …

կարդալ ավելին