Ի՞նչ արժե հաղթանակը

04/06/2011

Ռուսական «Life Sports» պարբերականը երեկ տեղեկացրել է, ոչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է ՌԴ հավաքականին հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին պարգեւատրել 40 հազար դոլարով: Ոչ-ոքիի դեպքում պարգեւավճարը կլինի 10 հազար դոլար: Նույն աղբյուրը հայտնել է, որ նախկինում Հայաստանի հավաքականի խաղացողները պաշտոնական խաղերում տարած հաղթանակների համար 8 հազար դոլարից ավելի չեն ստացել: ՀՖՖ գործադիր տնօրենի տեղական Կարեն Դոխոյանը «Life Sports»-ին ասել է, որ եթե հայ ֆուտբոլիստներին հաջողվի հաղթել ռուսներին, ապա պարգեւավճարը սովորականից շատ ավելի բարձր կլինի: Դոխոյանը նաեւ հույս է հայտնել, որ հավաքականի խաղացողները կմտածեն ոչ թե փողի, այլ խաղի մասին: