Նահանջել է մեկ տեղով

25/08/2011

ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի ֆուտբոլի հավաքականների օգոստոս ամսվա վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել է եւ այժմ զբաղեցնում է 71-րդ տեղը: Փոփոխվել է նաեւ աղյուսակի առաջատարը: Այն գլխավորում է Հոլանդիայի հավաքականը: Նախկին առաջատար Իսպանիան 2-րդն է: 3-րդ տեղում Գերմանիայի հավաքականն է: Տասնյակի մյուս թիմերը դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ` Անգլիա, Ուրուգվայ, Բրազիլիա, Իտալիա, Պորտուգալիա, Արգենտինա, Խորվաթիա: Եվրո-2012թ. որակավորման փուլի Հայաստանի մրցակիցներից Ռուսաստանը 13-րդն է, Սլովակիան` 26-րդը, Իռլանդիան` 31-րդը: Մեր հարեւաններից Վրաստանը 63-րդն է, իսկ Ադրբեջանը` 112-րդը: