Երեւանի «Արարատի» ֆան-ակումբի անդամները պահանջում են ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանի հրաժարականը, ով նաեւ թիմի գլխավոր մարզիչն է: Ֆուտբոլասերները armSport.am-ին հայտնել են, որ պատճառը թիմի անհաջող ելույթներն են եւ «Արարատ» ակումբի բարի համբավի արատավորումը: «Արարատի» ֆանատները հայտնել են, որ թիմի վերջին հանդիպումներին իրենք ներկայանում են, սակայն չեն երկրպագում թիմին` նման կերպ բոյկոտելով ակումբին: Շաբաթ օրը «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը եւ նրան ուղեկցող անձինք ծեծի են ենթարկել ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին (Totalfootball.am), ով փորձել էր լուսանկարել մարզչին: Այս դեպքից հետո երկրպագուների համբերությունը վերջնականապես հատել է: