Վինդսերֆինգի ներկայացուցիչների լավագույն հնգյակում ընդգրկված Սառա Հերբերտը պատրաստվում է ներկայացնել Հայաստանը Լոնդոնում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին: Ֆրանսուհին երկար ժամանակ հաջող ելույթ է ունեցել Ֆրանսիայի դրոշի ներքո, սակայն մի քանի տարի առաջ հայրենիքը զրկել է նրան արտոնագրից: Սրտի վիրահատության ենթարկվելուց հետո նրա առջեւ փակվել են մեծ սպորտի դռները: Ներկայումս նրա սիրտն աշխատում է դեֆիբրիլյատորի օգնությամբ: «Ֆրանսիայի առագաստանավային սպորտի ֆեդերացիան վերցրեց իմ արտոնագիրը` համարելով, որ մեծ նվաճումներ ես չեմ կարող ունենալ»,- ասել է Հերբերտը ֆրանսիական «ladepeche» գործակալությանը: 2007թ. Սառա Հերբերտը Հայաստանի քաղաքացիություն է ստացել եւ հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո: Այժմ նա պատրաստվում է Օլիմպիական խաղերին: 2012թ. Սառան պատրաստվում է անցնել Ատլանտյան օվկիանոսը` Դաքարից Գվադելուպե: Այդ միջոցառման կարգախոսը կլինի` «Սրտով ամեն ինչ հնարավոր է»: