Սպորտ

Վարդան Մինասյան. «Ինձ երջանիկ մարդ եմ համարում»

06.12.2011

Վարդան Մինասյանը 37 տարեկան է: Ամուսնացած է, ունի 2 երեխա: Ֆուտբոլով զբաղվում է 7 տարեկանից: Երկար տարիներ հանդես է եկել Երեւանի «Փյունիկի» եւ ՀՀ ազգային հավաքականի կազմում, Հայաստանի բազմակի չեմպիոն է: 2001թ. ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականը գլխավորում է 2010 թվականից: Վարդանն ու նրա կինը` Գոհար Գեւորգյանը, համադասարանցիներ են եղել: Թումանյանի քառյակները …

կարդալ ավելին

Մխիթարյանը լավագույնն է

01.12.2011

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքի հարցման արդյունքում նոյեմբեր ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: «Քվեարկությանը մասնակցել է 1088 երկրպագու, 582-ը ձայնը տվել են Մխիթարյանին: Երկրպագուների քվեարկությունը կայքում հարցման առաջին փուլն է: Հաղթողը հայտնի կդառնա մարզական լրագրողների եւ «Շախտյորի» վետերանների հարցման արդյունքում»,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

կարդալ ավելին

Նույն տեղում

24.11.2011

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային հերթական ցուցակը, ըստ որի` Հայաստանի հավաքականը պահպանել է իր` 46-րդ տեղը: Ցուցակը գլխավորում են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն իսպանացիները, 2-րդը հոլանդացիներն են, 3-րդը` գերմանացիները: Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում մեր մրցակիցներից լավագույն ցուցանիշն ունի Իտալիան` 9-րդ տեղ, Դանիան 11-րդն է, Չեխիան` 33-րդը, իսկ բուլղարներն (85) ու մալթացիները (155) …

կարդալ ավելին

Մեկնելու են Թուրքիա

24.11.2011

ՖԻԴԵ-ի հրավերով Հայաստանի շախմատի հավաքականը դեկտեմբերի 17-28-ը մասնակցելու է Թուրքիայի Մարդին քաղաքում անցկացվելիք աշխարհի կանանց թիմային առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է «Շախմատային Հայաստանը»:

կարդալ ավելին

4-րդ տեղում ենք

12.11.2011

Երեկ շախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 4-րդ տեղում: Վերջին տուրում գերմանացիներին 1,5:2,5 հաշվով պարտվելուց հետո Հայաստանը 13 թիմային եւ 22,5 անհատական միավորներով զիջեց նաեւ Հունգարիային, որը վերջին տուրում 4:0 հաշվով անսպասելիորեն հաղթեց Բուլղարիային եւ վաստակեց 13 թիմային ու 23 անհատական միավոր: Փոխչեմպիոն դարձավ Ադրբեջանը, որը 3:1 հաշվով հաղթեց Ռումինիային եւ վաստակեց 14 միավոր: Կանանց …

կարդալ ավելին

Հայաստան-Ադրբեջան` 1:3

05.11.2011

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվել է ադրբեջանցիներին: Պայքարն ավարտել է Սերգեյ Մովսիսյանը, ով երկրորդ խաղատախտակին սեւերով պարտվել է Վուգար Գաշիմովին: Պարտիան շարունակվել է մինչեւ 53-րդ քայլը: Նախքան այդ, չորրորդ խաղատախտակին Գաբրիել Սարգսյանը սեւերով 45-րդ քայլում տանուլ էր տվել Գադիր Գուսեյնովին: Իսկ Լեւոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով եւ Վլադիմիր Հակոբյան-Շաքրիար Մամեդյարով պարտիաներն ավարտվել էին …

կարդալ ավելին

«Մեր տղաները փայլուն էին խաղում»

13.10.2011

«Բոլորս ազգովի` ամենայն ուշադրությամբ, հետեւում էինք եւ երկրպագում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին, եւ այդ սեւեռումը, ազգային համախմբումը եւ զարթոնքն ամենաթանկ ձեռքբերումներն են` անկախ այդ խաղի արդյունքներից: Թե ինչո՞ւ արդյունքներն այդպես եղան` չեմ ցանկանում այժմ գնահատական տալ, բայց կարող եմ ասել, որ մեր տղաները փայլուն էին խաղում»,- երեկ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա …

կարդալ ավելին

Խոստովանեցի՞ր, Կոքս

13.10.2011

«Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Կոքսը Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո նշել է, որ մինչեւ գնդակը կկպներ Ռոման Բերեզովսկիին, ինքը` Կոքսը, խաղացել է ձեռքով։ Նա կարծում է, որ հայերի դարպասապահը սխալմամբ է հեռացվել. հայտնում է BBC Sport-ը։ Կոքսը ավելացրել է, որ չի կարծում, թե գնդակը կպել է Բերեզովսկիի ձեռքին տուգանայինի սահմաններից դուրս»,- գրել …

կարդալ ավելին

Պատահական սխա՞լ, թե՞ միտումնավոր խարդախություն

13.10.2011

Իռլանդիա-Հայաստան հանդիպման ցավալի դրվագը, երբ իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսն անարդարացիորեն դաշտից հեռացրեց մեր թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկիին, երեկ բոլորի ուշադրության կենտրոնում էր։ Այն, որ իսպանացի մրցավարը ակնհայտ սխալ թույլ տվեց եւ ըստ էության կանխորոշեց հանդիպման ելքը, կասկածից դուրս է։ Խաղի այդ դրվագի կրկնապատկերը պարզ ցույց է տալիս, որ մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկու ձեռքին գնդակը …

կարդալ ավելին

Դեպի հաղթանակ

11.10.2011

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր կանցկացնի իր պատմության մեջ, թերեւս, ամենակարեւոր խաղը։ Երեկոյան մեր ֆուտբոլիստները Դուբլինում մրցելու են Իռլանդիայի թիմի հետ եւ հաղթանակի դեպքում` իրավունք կստանան շարունակել պայքարը փլեյ-օֆֆում՝ Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Եթե սրանից մեկ տարի առաջ շատերը կասկածում էին, որ Հայաստանի թիմն անգամ սեփական հարկի տակ կարող է հաջողություն ունենալ, եւ …

կարդալ ավելին

Իռլանդիա-Հայաստան. ռեւանշի սպասելիս

11.10.2011

Այսօր Հայաստանի նորագույն ֆուտբոլային պատմության ամենակարեւոր օրն է։ Առաջին անգամ Հայաստանն իրական շանսեր ունի` պայքարել Եվրո-2012-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Ախորժակն ուտելիս է բացվում Եվ սրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Մի ժամանակ մենք ազգային հավաքականի խաղերը դիտում էինք՝ նախատրամադրված լինելով, որ պարտվելու ենք։ Ընդ որում, հաջողություն էինք համարում, եթե պարտությունը խոշոր հաշվով չէր …

կարդալ ավելին

Վերջ բարոյական հաղթանակներին

08.10.2011

Երեկ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում «Եվրո 2012-ի» նախընտրական փուլի Բ խմբի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 4-1 հաշվով հաղթեց Մակեդոնիայի հավաքականին` իրական հաղթանակ ու տոն պարգեւելով ոչ միայն ֆուտբոլասերներին, այլ իսկապես ողջ հայ ժողովրդին: Այլ դեպքերում սրանք ընդամենը վերամբարձ խոսքեր են, սակայն երեկ Երեւանում իսկական տոն էր, մարդիկ իսկապես ցնծում էին ուրախությունից: Խաղի ավարտից հետո ժամեր շարունակ …

կարդալ ավելին

«Մեր խնդիրը խաղի որակը բարձրացնելն էր»

07.10.2011

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին Մակեդոնիայի նկատմամբ տարած խոշոր` 4:1 հաշվով հաղթանակից հետո մամուլի ասուլիսների սրահում լրագրողները դիմավորեցին ծափողջույններով: – Շնորհակալություն շնորհավորանքների համար: Ես դժվար խաղ էի սպասում եւ այդպես էլ եղավ: Լարվածությունը մեծ էր: Առաջին 20-25 րոպեներին մեր խաղը չէր ստացվում: Երեւի այսօր ավելի շատ մեզ պետք էր 3 միավորը: Խաղի որակից գոհ …

կարդալ ավելին

Զրկել են վարորդական իրավունքից

02.10.2011

Բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին Բեռլինում զրկել են վարորդական իրավունքներից` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար: Մարզիկը իր «Ֆերրարիով» Բեռլինի փողոցներով ընթացել է 230 կմ/ժ արագությամբ: Աբրահամը ոստիկաններին պատճառաբանել է, թե ուշանում էր պարգեւատրության արարողությունից: Ըստ «The Local»-ի` մինչ այս դեպքը Գերմանիայի ոստիկանությունը երթեւեկության կանոնների նման խախտում երբեք չի արձանագրել: Բանն այն է, որ այդ …

կարդալ ավելին

Հայ մարզիկները պատրաստվում են

29.09.2011

2012թ. Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին ընդառաջ Երեւանում Բրիտանական դեսպանատունը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեն, Samsung Electronics-ի Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ կազմակերպում են մարզաձեւերի ցուցադրություն եւ լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսի այցելուները քվեարկության արդյունքում կընտրեն երեք լավագույն լուսանկար, իսկ այդ լուսանկարներում պատկերված մարզիկները կստանան նվերներ Օլիմպիական խաղերի պաշտոնական հովանավոր «Սամսունգ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից: Լուսանկարներին կից ներկայացվելու …

կարդալ ավելին

Հայ մարզիկներն ապահով տեղում են

27.09.2011

Երեկ Բաքվում` Հեյդար Ալիեւի անվան մարզահամերգային համալիրում, տեղի է ունեցել բռնցքամարտի աշխարհի առաջնության հանդիսավոր բացումը, որին մասնակցել է նախագահ Իլհամ Ալիեւը: Հիշեցնենք, որ բռնցքամարտի աշխարհի 16-րդ առաջնությանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը, մասնակցում են նաեւ Հայաստանի մարզիկները: Ընդհանուր առմամբ, մեդալների համար պայքար են մղում 570 բռնցքամարտիկներ` աշխարհի 113 պետություններից: Այս առաջնությունն առավել կարեւոր է Լոնդոնի …

կարդալ ավելին

Ո՞ւր են տոմսերը

16.09.2011

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի` հոկտեմբերի 7-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Մակեդոնիա ազգային հավաքականների հանդիպման տոմսերը կարելի է ձեռք բերել սեպտեմբերի 14-ից մարզադաշտի տոմսարկղերում, «Հյումել» խանութներում: Սակայն, ինչպես պարզել է մեր թղթակիցը, սեպտեմբերի 14-ին, ժամը 13:00-ին մարզադաշտի տոմսարկղում մնացել էին միայն հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերը, …

կարդալ ավելին

Կհայտնվենք top-50-ում

13.09.2011

Football-rankings.info կայքի փոխանցմամբ` սեպտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ն հրապարակելու է հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին բարձրանալու է 27 հորիզոնականով` զբաղեցնելով 44-րդ տեղը, եւ պատմության մեջ առաջին անգամ տեղ կգտնի լավագույն 50-յակում: Մինչ այս Հայաստանի հավաքականն իր լավագույն արդյունքը ցուցադրել էր 2010թ. նոյեմբերին` 59-րդ հորիզոնական: Միայն մեկ թիմ է Հայաստանի հավաքականից մեծ թռիչք կատարել. Էստոնիայի ընտրանին …

կարդալ ավելին

Բուքմեյքերները տխուր են

08.09.2011

Մեր տեղեկություններով, ՀՀ ֆուտբոլի հավաքականի հաղթանակը Հայաստանում ուրախացրել է բոլորին, բացի տեղական շուկայում գործող բուքմեյքերական ընկերություններից։ Բանն այն է, որ բուքմեյքերները ի սկզբանե չէին հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին եւ գնահատել էին այն մոտ 8 գործակցով։ Սպասվածին հակառակ, մեծ թվով հայաստանցի ֆուտբոլասերներ, առաջնորդվելով թերեւս ոչ այնքան մասնագիտական կարծիքներով, այլ զգացմունքներով, խաղադրույքներ են կատարել Հայաստանի օգտին։ Խաղադրույքների …

կարդալ ավելին

«Եվրո 2012»-ի ուղեգիրը նվաճելու դեպքում 3 մլն եվրո կստանան

08.09.2011

Սեպտեմբերի 6-ին «Եվրո-2012»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց Սլովակիայի թիմի նկատմամբ: Գոլերի հեղինակ են դարձել Յուրա Մովսիսյանը (57 րոպե), Հենրիխ Մխիթարյանը (70), Գեւորգ Ղազարյանը (80), Արթուր Սարկիսովը (93): tert.am-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Ներկայումս ունենք այնպիսի հավաքական, որը կարողանում է լուծել իր առջեւ դրված …

կարդալ ավելին