Նույն տեղում

24/11/2011

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային հերթական ցուցակը, ըստ որի` Հայաստանի հավաքականը պահպանել է իր` 46-րդ տեղը: Ցուցակը գլխավորում են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն իսպանացիները, 2-րդը հոլանդացիներն են, 3-րդը` գերմանացիները: Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում մեր մրցակիցներից լավագույն ցուցանիշն ունի Իտալիան` 9-րդ տեղ, Դանիան 11-րդն է, Չեխիան` 33-րդը, իսկ բուլղարներն (85) ու մալթացիները (155) զիջում են Հայաստանի ընտրանուն: Թուրքիան 28-րդ տեղում է, Իրանը` 45-րդ, վրացիները` 74-րդ, իսկ ադրբեջանցիները` 113-րդ հորիզոնականում: