Մխիթարյանը լավագույնն է

01/12/2011

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքի հարցման արդյունքում նոյեմբեր ամսվա թիմի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: «Քվեարկությանը մասնակցել է 1088 երկրպագու, 582-ը ձայնը տվել են Մխիթարյանին: Երկրպագուների քվեարկությունը կայքում հարցման առաջին փուլն է: Հաղթողը հայտնի կդառնա մարզական լրագրողների եւ «Շախտյորի» վետերանների հարցման արդյունքում»,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: