Կհայտնվենք top-50-ում

13/09/2011

Football-rankings.info կայքի փոխանցմամբ` սեպտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ն հրապարակելու է հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին բարձրանալու է 27 հորիզոնականով` զբաղեցնելով 44-րդ տեղը, եւ պատմության մեջ առաջին անգամ տեղ կգտնի լավագույն 50-յակում: Մինչ այս Հայաստանի հավաքականն իր լավագույն արդյունքը ցուցադրել էր 2010թ. նոյեմբերին` 59-րդ հորիզոնական: Միայն մեկ թիմ է Հայաստանի հավաքականից մեծ թռիչք կատարել. Էստոնիայի ընտրանին իր դիրքը բարելավել է 28 հորիզոնականով եւ կզբաղեցնի 58-րդ տեղը: Հիշեցնենք, որ այժմ մեր հավաքականը 71-րդ տեղում է: «Եվրո-2012»-ի ընտրական փուլում մեր մրցակիցներից ամենաբարձր վարկանիշը կունենա Ռուսաստանը (13): Իռլանդիան երկու հորիզոնականով կբարձրանա եւ կլինի 29-րդը: Սլովակիան կլինի 39-րդը: Վարկանիշային աղյուսակի առաջատարը եւս կփոխվի. աղյուսակը գլխավորելու է Իսպանիան: