Խոստովանեցի՞ր, Կոքս

13/10/2011

«Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Կոքսը Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո նշել է, որ մինչեւ գնդակը կկպներ Ռոման Բերեզովսկիին, ինքը` Կոքսը, խաղացել է ձեռքով։ Նա կարծում է, որ հայերի դարպասապահը սխալմամբ է հեռացվել. հայտնում է BBC Sport-ը։ Կոքսը ավելացրել է, որ չի կարծում, թե գնդակը կպել է Բերեզովսկիի ձեռքին տուգանայինի սահմաններից դուրս»,- գրել է Armsport.am կայքը։ Ի դեպ, կասկածներ կան, որ մրցավարը ոչ թե պարզապես սխալվել է, այլ նրան նախապես կարգադրել են «սխալվել»՝ հօգուտ Իռլանդիայի։