Դեպի հաղթանակ

11/10/2011

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր կանցկացնի իր պատմության մեջ, թերեւս, ամենակարեւոր խաղը։ Երեկոյան մեր ֆուտբոլիստները Դուբլինում մրցելու են Իռլանդիայի թիմի հետ եւ հաղթանակի դեպքում` իրավունք կստանան շարունակել պայքարը փլեյ-օֆֆում՝ Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Եթե սրանից մեկ տարի առաջ շատերը կասկածում էին, որ Հայաստանի թիմն անգամ սեփական հարկի տակ կարող է հաջողություն ունենալ, եւ իռլանդացիների հետ առաջին խաղում պարտությունն ինչ-որ տեղ ընկալվեց որպես օրինաչափություն, ապա այսօր պատկերն այլ է. բոլորը սպասում են հաղթանակի։ Ընդ որում, ոչ միայն սպասում են, այլեւ վստահ են, որ հաղթելու են, քանի որ մեր տղաներն իրենց խաղով արդեն ստիպել են հավատալ հաղթանակներին։ Այնպես որ, հուսով ենք ու վստահ, որ Հայաստանի հավաքականը տոնելու է վստահ ու գեղեցիկ հաղթանակ՝ եւս մեկ իսկական տոն պարգեւելով մեր հայրենակիցներին։