Սպորտ

Ֆրոչի հերթական հաթաթան

14.11.2010

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի Super Six մրցաշարը կշարունակվի նոյեմբերի 27-ին կայանալիք Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մարտով: Արդեն իսկ «բարի» ավանդույթ է դարձել, որ Արթուրի մրցակիցները մարտից առաջ ամպագոռգոռ հայտարարություններ են անում իրենց մոտալուտ հաղթանակի մասին: Ահա, Կարլ Ֆրոչն էլ որոշեց ետ չմնալ մյուսներից ու հայտարարեց, թե Աբրահամը վախենում է իրենից: Աբրահամի համար այս պրակտիկան արդեն …

կարդալ ավելին

Արոնյանը` համաշխարհային շախմատի առաջատա՞ր

14.11.2010

Մոսկվայում շարունակվում է աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որտեղ հոյակապ է հանդես գալիս Լեւոն Արոնյանը: Մրցաշարի առաջատարը առայժմ միայն հաղթանակներ ու ոչ-ոքիներ է անում եւ 6 տուրից հետո 4 միավորով մրցաշարի առաջատարն է: Արոնյանի հետ առաջին հորիզոնականը կիսում է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը: Ի դեպ, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Արոնյանն ընդամենը 3 միավորով է զիջում նորվեգացի …

կարդալ ավելին

Չեմպիոնը կորոշվի վերջին տուրում

14.11.2010

Նոյեմբերի 14-ին կավարտվի Հայաստանի ազգային առաջնությունը, եւ, արդեն գրեթե կասկածներ չկան, որ Երեւանի «Փյունիկը» հերթական անգամ կնվաճի չեմպիոնի տիտղոսը: Դժվար է ենթադրել, որ վերջին տուրում չեմպիոնները կարող են պարտվել առաջնության ետնապահ «Կիլիկիային», ում միավորների պաշարը ավելի քան քառապատիկ զիջում է մրցակցի նույն ցուցանիշին: Ու թեեւ երկրորդ տեղում ընթացող «Բանանցն» առաջատարին զիջում է ընդամենը մեկ միավորով, …

կարդալ ավելին

«Փյունիկ»-«Բանանց». ո՞վ` ո՞ւմ

30.10.2010

Գրեթե 100 տոկոսով կարելի է պնդել, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կավարտվի վաղը: Իհարկե, խոսքը չեմպիոնի տիտղոսի մասին է, առաջնության ավարտին դեռ երկու տուր կա: Այս տարի, սակայն, առաջնության գլխավոր ինտրիգի հանգուցալուծումը սպասվում է վաղը կայանալիք խաղում: Երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկը», շատերի համար անսպասելի, հայտնվել է իր համար վաղուց անսովոր` հետապնդողի դերում: Առաջնության առաջատար …

կարդալ ավելին

Կգլխավորի Արոնյանը

28.10.2010

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ շախմատի աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը նոյեմբերի 1-ին կգլխավորեն ՖԻԴԵ-ի վարկանիշների ցուցակը: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին երեկ հայտնել է «Ա» դասի միջազգային կարգի շախմատի մրցավար Արմեն Նիկողոսյանը: Նրա խոսքով, ՖԻԴԵ-ի վեբ-կայքում զետեղված վարկանիշների հաշվարկներից պարզ է դարձել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արոնյանի վարկանիշը բարձրացել է 21 կետով եւ նոյեմբերի 1-ի դրությամբ …

կարդալ ավելին

«Սխալ թարգմանություն»

28.10.2010

2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հայտի համար պատասխանատու բրիտանական կոմիտեն պաշտոնապես բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին` դժգոհելով ռուսական կոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինից: Ինչպես գրել է «The Guardian»-ը, բրիտանացիների կարծիքով, Սորոկինը խախտել է ՖԻՖԱ-ի կանոնները, համաձայն որոնց, հայտատուների մրցապայքարի ընթացքում արգելվում է մեկնաբանություններ անել մրցակիցների վերաբերյալ: Մասնավորապես, անգլիացիներին դուր չի եկել Սորոկինի` «հտՏՐՑ-նՍրտՐպրր» հանդեսին տված հարցազրույցը, …

կարդալ ավելին

Մնում է «Բարսելոնայում»

28.10.2010

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ի հեճուկս շրջանառվող տեղեկությունների՝ ինքը չի պատրաստվում տեղափոխվել «Ինտեր»: «Ես ինձ հրաշալի եմ զգում «Բարսելոնայում» եւ չեմ մտածում որեւէ այլ ակումբի մասին: Ես պատճառ չունեմ «Ինտեր» տեղափոխվելու,- ասել է ֆուտբոլիստը` ավելացնելով,- Չգիտեմ, գուցե ինչ-որ ժամանակ ինձ «Բարսայում» լավ չեմ զգա, միայն այդ ժամանակ կմտածեմ թիմի փոփոխության մասին»:

կարդալ ավելին

Միայն Անանդը

28.10.2010

Չինաստանի Նանկին քաղաքում շարունակվում է շախմատային Մեծ Սաղավարտի առաջին սուպերմրցաշարը` Մագնուս Կարլսենի, Վիշի Անանդի, Վեսելին Տոպալովի, Վուգար Գաշիմովի, Էթյեն Բաքրոյի եւ Վան Յուեի մասնակցությամբ: 6-րդ տուրում հաղթանակ է տարել միայն աշխարհի չեմպիոն Անանդը, որը սեւերով պարտության է մատնել Վան Յուեին: Բաքրո-Կարլսեն, Գաշիմով-Տոպալով պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է 4,5 միավոր …

կարդալ ավելին

Խաղի ժամանակ

26.10.2010

Ֆուտբոլի Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի «Սալամանկա»-«Բետիս» խաղի ժամանակ սրտի կաթված է ստացել «Սալամանկայի» 31-ամյա կիսապաշտպան Միգել Գարսիան: Բժիշկները հենց խաղադաշտում դեֆիբրիլյացիայով կարողացել են փրկել նրա կյանքը: Ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ կայուն վիճակում է: Նախորդ տարիներին Իսպանիայում սրտի կաթվածից հենց խաղադաշտում մահացան Էսպանյոլի պաշտպան Դանի Խարկեն եւ Սեւիլիայի կիսապաշտպան Անտոնիո Պուերտան: Սրտի հիվանդության պատճառով կարիերան …

կարդալ ավելին

Նշանվել են

23.10.2010

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչը հայտարարել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ նշանադրության մասին: Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է` հանդիպում են «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի սլովակ խաղացողն ու թենիսիստուհին: Շարապովան «Ռոլան-Գարոս-2010»-ում հաստատել է Վույաչիչի հետ հարաբերություններ ունենալու փաստը: Իսկ նրա գործակալը հաստատել է նշանադրության մասին տեղեկությունը: «Մենք նշանված ենք եւ շատ երջանիկ ենք»,- …

կարդալ ավելին

45 տեղով բարձրացավ

21.10.2010

Ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին հաջող ելույթներից հետո Հայաստանը 45 հորիզոնականով բարձրացավ ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում եւ այժմ 514 միավորով զբաղեցնում է իր համար աննախադեպ 60-րդ տեղը: Հիշեցնենք, որ Սեպտեմբերի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 273 միավորով 105-րդ տեղում էր: Հոկտեմբերի վարկանշային ցուցակում, որը ՖԻՖԱ-ն նոր է հրապարակել, Հայաստանը առաջ է անցել ինչպես հարեւաններ Իրանից (61-րդ տեղ), Վրաստանից (75-րդ …

կարդալ ավելին

Բարոյական հաղթանակների ժամանակն անցավ անվերադա՞րձ

14.10.2010

Կատարվեց: Յոթանասունականներից ի վեր փայփայվող երազանքը կարծես թե միս ու արյուն է ստանում: Հայ ֆուտբոլասերն արթնանում է թմբիրից ու խուժում մարզադաշտ: Վերջին անգամ ե՞րբ եք հիշում այսքան ոգեւորված հայերի` Երեւանի փողոցներում: Ընդամենը երկու արժանապատիվ խաղ, երկու հաղթանակ, եւ մարդիկ գրեթե երկրպագում են իրենց նորօրյա կուռքերին: Հայաստանի հավաքականը հաղթական հավաքական է: Այժմ փորձենք վերանալ իրողության մոտիկությունից …

կարդալ ավելին

Մեդվեդեւը Twitter-ում է գնահատել

14.10.2010

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Twitter-ում դարձյալ անդրադարձել է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի խաղին: Գնահատելով մակեդոնացիների հետ երեկվա խաղը՝ Մեդվեդեւը գրել է. «Մերոնք հաղթեցին ֆուտբոլում. Խաղում էին ոչ այնքան, բայց կարեւորն արդյունքն է…»:

կարդալ ավելին

Լավագույն բռնցքամարտիկը

12.10.2010

Արթուր Աբրահամն ավարտեց իր հերթական հաջող տարին եւս մեկ հաղթանակով: Գերմանիայում նա հռչակվել է տարվա բռնցքամարտիկ: Նման մրցանակ նա չորրորդ անգամ է ստանում BoxSport ամսագրից: Ընդ որում, ամսագրի ընթերցողները նախապատվությունը տվել են Աբրահամին՝ անտեսելով Վիտալի եւ Վլադիմիր Կլիչկոներին: Այն, որ նրանք գերմանացի չեն, բռնցքամարտի գերմանացի սիրահարներին չի հուզում: Նշենք, որ Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները յոթերորդ …

կարդալ ավելին

Յուրի Վարդանյանին վիրահատել են

12.10.2010

Հոկտեմբերի 8-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 99 ՈՈ 007 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի 0788 NK պետհամարանիշի տրակտորին: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հաղորդմամբ` «Լեքսուսի» վարորդը եղել է Երեւան քաղաքի Պարոնյան փողոցի 8-րդ շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ, ծանրամարտի չեմպիոն, 54-ամյա Յուրի Վարդանյանը, իսկ տրակտորի վարորդը` Աբովյան քաղաքի բնակիչ …

կարդալ ավելին

Հարված գլխին… Հարված դեմքին…

12.10.2010

Արթուր Աբրահամը Գերմանիայում հռչակվել է Տարվա բռնցքամարտիկ: Երեկ այս լուրին ոգեւորությամբ արձագանքում էին ինտերնետային կայքերը: Նույն ոգեւորությամբ հայերը հետեւում են նաեւ մեկ այլ հայազգի բռնցքամարտիկի` Վիկ Դարչինյանի հաջողություններին: Ֆիզիկական ուժը Հայաստանում բարձր են գնահատում: Վիկ Դարչինյանին անձամբ ընդունել է անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Երկու մարզիկները ընդունելության են արժանացել նաեւ երկրի նախագահի մոտ: Նրանց …

կարդալ ավելին

18.000 դրամով

12.10.2010

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մասնագիտացված դպրոցի մուտքի մոտ կրկին փակցվել է մարմնամարզության բազմակի եւ օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի բրոնզե արձանիկը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին մարզադպրոցի մուտքի մոտից անհայտ անձինք գողացել էին չեմպիոնի բրոնզե արձանիկը: Այն չեմպիոնին վերադարձրել է գունավոր մետաղների ընդունման կետի մի աշխատակից: «Այդ մարդը չցանկացավ ներկայանալ, ոչ էլ ասաց, թե ով է …

կարդալ ավելին

Լեւոն Արոնյանը` աշխարհի 3-րդ շախմատիստ

07.10.2010

Երեկ հրապարակվել է 2700-ից բարձր վարկանիշներ ունեցող ուժեղագույն շախմատիստների ցուցակը, որտեղ Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է մեկ աստիճանով եւ այժմ աշխարհի 3-րդ շախմատիստն է: Լեւոնը Խանտ Մանսիյսկում կայացած օլիմպիադայում ունեցած իր փայլուն մրցելույթների շնորհիվ անհատական վարկանիշն ավելացրել է 10,8 կետով եւ շրջանցել մինչ այդ 3-րդ հորիզոնականում գտնվող բուլղարացի Վեսելին Տոպալովին: …

կարդալ ավելին

Եվգենի Լովչեւ. «Ֆուտբոլիստը պետք է միայն մի Աստծու աղոթի՝ ֆուտբոլին»

07.10.2010

Ճակատագրի բերումով՝ Ռուսաստանի եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականները հանդես են գալիս Եվրոպայի առաջնության նույն ընտրական խմբում: Երկու հավաքականներն էլ բավականին հավակնոտ պլաններ ունեին, սակայն երկուսն էլ առանձնապես հաջող չսկսեցին խաղը: Եվ կարող է այնպես լինել, որ հոկտեմբերի 8-ին` երրորդ տուրից հետո, ռուսաստանցիների եւ հայաստանցիների հակառակորդ թիմերը` համապատասխանաբար Իռլանդիան եւ Սլովակիան, առավելագույն` 9-ական միավորներ հավաքելով, շատ առաջ …

կարդալ ավելին

Հաղթել է

02.10.2010

Համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Չեխիայի հավաքականին` վաստակելով 15 միավոր: Վերջինը պարտիան ավարտել են առաջին համարները` Դավիդ Նավարան եւ Լեւոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը սեւերով հաղթել է 50-րդ քայլում: Ավելի վաղ ոչ-ոքի էին խաղացել Վլադիմիր Հակոբյանն ու Վիկտոր Լազնիցկան, Զբինեկ Հրաչեկն ու Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանն ու Վլաստիմիլ …

կարդալ ավելին