Լավագույն բռնցքամարտիկը

12/10/2010

Արթուր Աբրահամն ավարտեց իր հերթական հաջող տարին եւս մեկ հաղթանակով: Գերմանիայում նա հռչակվել է տարվա բռնցքամարտիկ: Նման մրցանակ նա չորրորդ անգամ է ստանում BoxSport ամսագրից: Ընդ որում, ամսագրի ընթերցողները նախապատվությունը տվել են Աբրահամին՝ անտեսելով Վիտալի եւ Վլադիմիր Կլիչկոներին: Այն, որ նրանք գերմանացի չեն, բռնցքամարտի գերմանացի սիրահարներին չի հուզում:

Նշենք, որ Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները յոթերորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը Գերմանիայում: