«Սխալ թարգմանություն»

28/10/2010

2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հայտի համար պատասխանատու բրիտանական կոմիտեն պաշտոնապես բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին` դժգոհելով ռուսական կոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինից: Ինչպես գրել է «The Guardian»-ը, բրիտանացիների կարծիքով, Սորոկինը խախտել է ՖԻՖԱ-ի կանոնները, համաձայն որոնց, հայտատուների մրցապայքարի ընթացքում արգելվում է մեկնաբանություններ անել մրցակիցների վերաբերյալ: Մասնավորապես, անգլիացիներին դուր չի եկել Սորոկինի` «հտՏՐՑ-նՍրտՐպրր» հանդեսին տված հարցազրույցը, որում նա նշել է, որ Լոնդոնում հանցավորության եւ ալկոհոլի օգտագործման բարձր մակարդակ է նկատվում: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Լոնդոնն առանձնանում է հանցավորության ամենաբարձր մակարդակով` համեմատած այլ եվրոպական քաղաքների հետ»,- ասել էր Սորոկինը: Ինքը` Սորոկինը, բրիտանական կողմի արձագանքից հետո հայտարարել է, որ իր խոսքերն այլ կերպ են մեկնաբանվել: Հիշեցնենք, որ Անգլիան, Ռուսաստանը, Իսպանիան Պորտուգալիայի հետ եւ Բելգիան Նիդեռլանդների հետ հավակնում են դառնալ ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր։