Երեկ հրապարակվել է 2700-ից բարձր վարկանիշներ ունեցող ուժեղագույն շախմատիստների ցուցակը, որտեղ Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է մեկ աստիճանով եւ այժմ աշխարհի 3-րդ շախմատիստն է: Լեւոնը Խանտ Մանսիյսկում կայացած օլիմպիադայում ունեցած իր փայլուն մրցելույթների շնորհիվ անհատական վարկանիշն ավելացրել է 10,8 կետով եւ շրջանցել մինչ այդ 3-րդ հորիզոնականում գտնվող բուլղարացի Վեսելին Տոպալովին: Ի դեպ, երեկ Լ. Արոնյանի ծննդյան օրն էր. նա դարձավ 26 տարեկան: