Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչը հայտարարել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ նշանադրության մասին: Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է` հանդիպում են «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի սլովակ խաղացողն ու թենիսիստուհին: Շարապովան «Ռոլան-Գարոս-2010»-ում հաստատել է Վույաչիչի հետ հարաբերություններ ունենալու փաստը: Իսկ նրա գործակալը հաստատել է նշանադրության մասին տեղեկությունը: «Մենք նշանված ենք եւ շատ երջանիկ ենք»,- պատմել է Վույաչիչը` հավելելով, որ հարսանիքի օրը դեռեւս նշանակված չէ: Վույաչիչի ասելով, ինքը Շարապովային առաջարկություն արել է իրենց ծանոթութան մեկամյակի ժամանակ. «Գուցե դա հնաոճ է թվում, բայց ես ցանկացա ջենթլմենի նման գործել»: