Միայն Անանդը

28/10/2010

Չինաստանի Նանկին քաղաքում շարունակվում է շախմատային Մեծ Սաղավարտի առաջին սուպերմրցաշարը` Մագնուս Կարլսենի, Վիշի Անանդի, Վեսելին Տոպալովի, Վուգար Գաշիմովի, Էթյեն Բաքրոյի եւ Վան Յուեի մասնակցությամբ: 6-րդ տուրում հաղթանակ է տարել միայն աշխարհի չեմպիոն Անանդը, որը սեւերով պարտության է մատնել Վան Յուեին: Բաքրո-Կարլսեն, Գաշիմով-Տոպալով պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է 4,5 միավոր վաստակած Կարլսենը: Կես միավոր հետ է Բաքրոն: 3,5 միավոր ունի Անանդը: