Յուրի Վարդանյանին վիրահատել են

12/10/2010

Հոկտեմբերի 8-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 99 ՈՈ 007 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿԻՕ-6 K-701» մակնիշի 0788 NK պետհամարանիշի տրակտորին: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հաղորդմամբ` «Լեքսուսի» վարորդը եղել է Երեւան քաղաքի Պարոնյան փողոցի 8-րդ շենքի թիվ 22 բնակարանի բնակիչ, ծանրամարտի չեմպիոն, 54-ամյա Յուրի Վարդանյանը, իսկ տրակտորի վարորդը` Աբովյան քաղաքի բնակիչ Սերժիկ Գասպարյանը: Վթարի հետեւանքով Յու. Վարդանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է ոտքի վիրահատության: Կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանի փոխանցմամբ` ծանրորդի վիրահատությունը նորմալ է անցել, նրա վիճակը գնահատվում է բավարար: