45 տեղով բարձրացավ

21/10/2010

Ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին հաջող ելույթներից հետո Հայաստանը 45 հորիզոնականով բարձրացավ ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում եւ այժմ 514 միավորով զբաղեցնում է իր համար աննախադեպ 60-րդ տեղը: Հիշեցնենք, որ Սեպտեմբերի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 273 միավորով 105-րդ տեղում էր: Հոկտեմբերի վարկանշային ցուցակում, որը ՖԻՖԱ-ն նոր է հրապարակել, Հայաստանը առաջ է անցել ինչպես հարեւաններ Իրանից (61-րդ տեղ), Վրաստանից (75-րդ տեղ) եւ Ադրբեջանից (91-րդ տեղ), այնպես էլ Բելգիայից (62-րդ տեղ) եւ Լեհաստանից (69-րդ տեղ), որոնց ազգային հավաքականները ավանդաբար ուժեղ թիմեր են համարվում ֆուտբոլային աշխարհում:

Վարկանշային աղյուսակը, ինչպես եւ սեպտեմբերին, գլխավորում է աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, որին հաջորդում է Նիդեռլանդները, իսկ երրորդը Բրազիլիան է: