Ֆուտբոլի Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի «Սալամանկա»-«Բետիս» խաղի ժամանակ սրտի կաթված է ստացել «Սալամանկայի» 31-ամյա կիսապաշտպան Միգել Գարսիան: Բժիշկները հենց խաղադաշտում դեֆիբրիլյացիայով կարողացել են փրկել նրա կյանքը: Ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ կայուն վիճակում է:
Նախորդ տարիներին Իսպանիայում սրտի կաթվածից հենց խաղադաշտում մահացան Էսպանյոլի պաշտպան Դանի Խարկեն եւ Սեւիլիայի կիսապաշտպան Անտոնիո Պուերտան: Սրտի հիվանդության պատճառով կարիերան ավարտեց «Ռեալի» կիսապաշտպան Ռուբեն դե լա Ռեդը: