Հաղթել է

02/10/2010

Համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Չեխիայի հավաքականին` վաստակելով 15 միավոր: Վերջինը պարտիան ավարտել են առաջին համարները` Դավիդ Նավարան եւ Լեւոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը սեւերով հաղթել է 50-րդ քայլում:

Ավելի վաղ ոչ-ոքի էին խաղացել Վլադիմիր Հակոբյանն ու Վիկտոր Լազնիցկան, Զբինեկ Հրաչեկն ու Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանն ու Վլաստիմիլ Բաբուլան: