Մնում է «Բարսելոնայում»

28/10/2010

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ի հեճուկս շրջանառվող տեղեկությունների՝ ինքը չի պատրաստվում տեղափոխվել «Ինտեր»: «Ես ինձ հրաշալի եմ զգում «Բարսելոնայում» եւ չեմ մտածում որեւէ այլ ակումբի մասին: Ես պատճառ չունեմ «Ինտեր» տեղափոխվելու,- ասել է ֆուտբոլիստը` ավելացնելով,- Չգիտեմ, գուցե ինչ-որ ժամանակ ինձ «Բարսայում» լավ չեմ զգա, միայն այդ ժամանակ կմտածեմ թիմի փոփոխության մասին»: