4-րդ տեղում ենք

12/11/2011

Երեկ շախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 4-րդ տեղում: Վերջին տուրում գերմանացիներին 1,5:2,5 հաշվով պարտվելուց հետո Հայաստանը 13 թիմային եւ 22,5 անհատական միավորներով զիջեց նաեւ Հունգարիային, որը վերջին տուրում 4:0 հաշվով անսպասելիորեն հաղթեց Բուլղարիային եւ վաստակեց 13 թիմային ու 23 անհատական միավոր: Փոխչեմպիոն դարձավ Ադրբեջանը, որը 3:1 հաշվով հաղթեց Ռումինիային եւ վաստակեց 14 միավոր: Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում ոչ-ոքի` 2:2 խաղաց Լեհաստանի հետ եւ 11 միավորով գրավեց 7-րդ տեղը: Չեմպիոն դարձավ Ռուսաստանը, լեհերը գրավեցին երկրորդ տեղը, Վրաստանը երրորդն է: